Եթե մենք չհաղթահարենք 50 պլյուսը` միայն ավագանի կլինեմ

Եթե մենք չհաղթահարենք 50 պլյուսը` միայն ավագանի կլինեմ

Thu, 19 Nov 2026 21:15:33 +0400


Նոյեմբերի 29-ին Արմավիրի Բաղրամյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին 2 քաղաքական ուժ է մասնակցում: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Բաղրամյանի գործող համայնքապետ Շանթ Առաքելյանը, իսկ «Գործարար» կուսակցության ցուցակը՝ նրա առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը։ Երկուսն էլ իշխանական թեկնածուներ են, բայց նրանց միջեւ թեժ մրցակցություն է գնում, թե ով ավելի բարձր թվեր կհավաքի: Մհեր Հարթենյանը 2026- ին հայտարարագրել է 7 բազմամյա տնկի, Քարակերտ համայնքում 3 բնակելի կառուցապատման հողամաս, 1 բնակելի տուն եւ 1 FORD բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտային միջոց: Համայնքապետարանից ստացած աշխատավարձը կազմել է 6մլն. 163 հազար 406 դրամ, եւս 8 մլն.100 հազար դրամ գյուղատնտեսությունից ստացած եկամուտն է: Հարթեյանի կնոջ՝ Նելլի Հովհաննիսյանի 2026 թվականին ներկայացրած հայտարարագրում եկամուտ կազմել է 1 մլն. 869 հազար 833 դրամ, որից Քարակերտ համայնքի թիվ 1 մանկապարտեզից՝ 67 հազար 800 դրամ, Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ 779 հազար 508 դրամ, Քարակերտ համայնքի թիվ 2 մանկապարտեզից՝ 1մլն. 22 հազար 525 դրամ: 2024 թվականին նա Բաղրամյան համայնքում միանձյա ձեռք է բերել ընդերքի մաս, 2020 թվականին գնել է հողամաս Քարակերտում, եւ մեկ հողամաս էլ ձեռք է բերել 2025 -ին Բաղրամյան համայնքում:

Մհեր Հարթենյանին հարցրեցինք՝ Ձեր կինը մի քանի տեղ է աշխատում, ինչպե՞ս է դա համատեղում. «Հիմա 1 տեղ է աշխատում՝ մանկապարտեզում, դպրոցում չի աշխատում, քանի որ անցած տարի դպրոցում է աշխատել, եւ մի երկու ամիս էլ անցած տարի մանկապարտեզում է աշխատել: Մանկապարտեզից ազատվել է, իսկ հայտարարագիրը անցած տարվա հայտարարագիր է, դրա համար էլ 2-ն է երեւում»:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք «Գործարար» կուսակցության ցուցակով առաջադրվել, ուզում եք համայնքի ղեկավա՞ր դառնալ:

-Ես եմ դիմել այդ կուսակցությանը եւ ցուցակով 1-ին համարն եմ, ու ակտիվ քարոզարշավ ենք անում հաղթանակի համար:

-Ձեր եւ Շանթ Առաքելյանի միջեւ տարաձայնություններ կա՞ն, որ ընտրություններին առաձին եք մասնակցում:

– Եթե ես առանձին եմ մասնակցում` տարաձայնությունն ի՞նչ կապ ունի:

-Եթե շեմը կհաղթահարեք, միայն ավագանու մանդատը կվերցնե՞ք, թե՞ որեւէ այլ պաշտոն կստանձենք համայնքապետարանում:

-Ո՞նց կստանձնեմ այլ պաշտոն, եթե մենք չհաղթահարենք 50 պլյուս, ո՞նց կարող եմ ուրիշ պաշտոնի նշանակվեմ` կլինեմ որպես ավագանի:

-Գուցե գործարքի՞ գնաք իրենց հետ:

-Ես գործարքի գնացող չեմ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում Thu, 19 Nov 2026 21:30:46 +0400 McDonalds…

3 րոպե ago

Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ

Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ Thu, 19 Nov 2026 21:25:06 +0400 Այսօր Ֆրանսիական Նիսի քաղաքային…

8 րոպե ago

Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում

Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում Thu, 19 Nov 2026 21:14:27 +0400 Ինչպես հայտնի է, Երևանում…

19 րոպե ago

Վերադարձ արմատներին

Վերադարձ արմատներին Thu, 19 Nov 2026 21:00:25 +0400 Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի համար թուրքական…

33 րոպե ago

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան Thu, 19 Nov 2026 20:45:57 +0400 Երևանում շահագործվող…

48 րոպե ago

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը Thu, 19 Nov 2026 20:30:00 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

1 ժամ ago