ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

Fri, 20 Nov 2026 13:38:08 +0400


ՍոֆթԿոնստրակտի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի երկարամյա գործակցությունն օրերս ամրապնդվել է նոր հուշագրով, որը ստորագրել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն ու համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Միջոցառման ընթացքում «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Ռոման Բադալյանն անդրադարձել է ՍոֆթԿոնստրակտի զարգացմանը, արհեստական բանականության ոլորտում ձեռքբերումներին և ուսանողների կարիերայի հնարավորություններին․ «Մենք արհեստական բանականության ուղղությամբ սկսել ենք աշխատել շուրջ չորս տարի առաջ՝ ստեղծելով ԱԲ գերազանցության կենտրոնը։ Այդ գործընթացը զարգացնելու և ուղղորդելու նպատակով համագործակցության ենք հրավիրել McKinsey & Company ընկերությանը։ Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ մեր երկրում ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունն ենք», – ասել է նա։

Ի դեպ, ՍոֆթԿոնստրակտի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Թուլուզի համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է «AI for Good» միջոցառումը։ Միջոցառման առանցքում համանուն հաքաթոնն էր, որի ընթացքում ուսանողական վեց թիմեր ներկայացրել են կեղծ բովանդակության բացահայտման և տեղեկատվության ստուգմանն ուղղված արհեստական բանականության լուծումներ։ Հաքաթոնի ավարտին լավագույն երեք թիմերն արժանացել են դրամական պարգևների։

Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ասել է․ «ՍոֆթԿոնստրակտը մեր գլխավոր գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ Արհեստական բանականության զարգացումը ևս մեկ առիթ է ընդլայնելու այդ համագործակցությունը։ Ընկերությունն աջակցում է մեր կրթական ծրագրերին, տրամադրում կրթաթոշակներ և հովանավորում պրակտիկան։ Այսօր ՍոֆթԿոնստրակտում աշխատում են մեր տասնյակ շրջանավարտներ»։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն: Միջազգային հյուրերը տպավորված էին ուսանողների աշխատանքներով։

Թուլուզի համալսարանի միջազգային և եվրոպական հարաբերությունների գծով փոխնախագահ Ռիշար Գիլեն ընդգծել է, որ այս գործակցությունն իր համար օրինակելի է․ «Համագործակցության արդյունքները տեսա ուսանողների ներկայացումներում և դրանք իսկապես տպավորիչ էին։ ՍոֆթԿոնստրակտի ընձեռած հնարավորությունը հրաշալի է ուսանողների համար թե՛ գործնական պատրաստվածություն ստանալու, թե՛ մասնագիտական փորձ ձեռք բերելու առումով», – ասել է նա։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում ԱԲ անվտանգության, դիփֆեյքերի, սինթետիկ մեդիայի և տեղեկատվության հավաստիության պահպանման թեմաներով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համայնքապետի օգնականից՝ համայնքապետի խորհրդական

Համայնքապետի օգնականից՝ համայնքապետի խորհրդական Sat, 21 Nov 2026 16:15:26 +0400 Նոյեմբերի 19-ին Դիլիջան համայնքի ղեկավար…

10 րոպե ago

Զոհերի թիվն աճում է Զելենսկու ծննդավայրում

Զոհերի թիվն աճում է Զելենսկու ծննդավայրում Sat, 21 Nov 2026 16:00:54 +0400 Կրիվոյ Ռոգում՝ Ուկրանիայի…

24 րոպե ago

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց Sat, 21 Nov 2026 15:45:06 +0400 Երբ Փաշինյանն…

40 րոպե ago

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ Sat, 21 Nov…

51 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում Sat, 21 Nov 2026 15:30:21 +0400 6,9 մագնիտուդ ուժգնությամբ…

55 րոպե ago

Շուրջ 800 մարդ տարհանվել է

Շուրջ 800 մարդ տարհանվել է Sat, 21 Nov 2026 15:30:02 +0400 Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դը-Կալե…

55 րոպե ago