«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել

Sat, 21 Nov 2026 08:45:53 +0400


Որ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ «կտեր է տալիս» ընդդիմությանը, թե` սահմանադրական հանրաքվեի ընդունվել-չընդունվելու դեպքում ինքը կհեռանա, պարզ է դառնում նաեւ այն փաստից, որ իր հովանու ներքո գործող սահմանադրական խորհուրդը՝ Սրբուհի Գալյանի նախագահությամբ, չի ընդունում այն առաջարկը, որ յուրաքանչյուր անձ չպետք է երկու ժամկետից ավելի պետության ղեկավար աշխատի։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկում է կողմ քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ փոխարենը խոստանալով, անկախ հանրաքվեի արդյունքներից, այլեւս չառաջադրվել վարչապետի պաշտոնում։ «Մի դեպքում՝ կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետեւ փաստացի ստացվում է, որ էդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը՝ առնվազն իմ մատուցմամբ, երկրորդ տարբերակում ես իրացնելով մինչեւ հաջորդ ընտրությունները էս կարգավիճակով՝ հաջորդ ընտրություններում արդեն չեմ լինում վարչապետի թեկնածու, եւ դրանով ֆունդամենտալ խնդիրը լուծվում է»,- հայտարարել է նա:

Հայտնի է, որ սահմանադրու­թյան տեքստը երկուշաբթի կհրապարակվի։ Որպեսզի փաստաթուղթը դրվի հանրաքվեի, նախ պետք է հաստատվի խորհրդարանում։ Իսկ դրա համար իշխող ուժին անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը՝ առնվազն յոթ ընդդիմադիր պատգամավորի կողմ քվե։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն այնուհանդերձ վստահեցնում են, որ իրենց քվեն չեն տալու «ալիեւյան սահմանադրությանը»։ Բացի այդ, չեն հավատում Փաշինյանին, որն ութ տարվա ընթացքում ամենօրյա ռեժիմով ստել է։ Նրանք անգամ հիշեցնում են, որ Սերժ Սարգսյանն էլ էր ժամանակին խոստանում, որ երրորդ ժամկետ չի առաջադրվելու, բայց դրժեց խոստումը։
Տրամաբանությունը հուշում է, որ երկու ժամկետից ավելի չպաշտոնավարելու կետը նոր սահմանադրության մեջ ամրագրելով՝ Փաշինյանն «ալիբի» է իր համար ստեղծելու, սակայն, ինչպես նշեցինք, սահմանադրական խորհրդի իշխանական անդամները մերժել են Սաքունցի առաջարկը՝ պատճառաբանելով, որ երկու ժամկետի ընթացքում հնարավոր է լինեն արտահերթ ընտրություններ, այդ պարագայում ինչպե՞ս պետք է հաշվարկվի պաշտոնավարման ժամկետը։

Նիստից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է Սաքունցի առաջարկը խմբագրել եւ խորհրդին ներկայացրել այս տեսքով՝ անկախ արտահերթ ընտրությունների քանակից, որեւէ անձ չի կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնել ընդհանուր առմամբ 10 տարուց ավելի։ Մարուքյանն առաջարկել է նաեւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 5, այլ 4 տարին մեկ։ Այս տարբերակով նույն անձը երկու ամբողջական՝ 4-ամյա ժամկետից հետո այլեւս չի կարողանա առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Խորհուրդը դեռեւս չի արձագանքել Մարուքյանի առաջարկին, այն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի, երբ սահմանադրության նախագիծը հրապարակվի։ Սակայն կան տեղեկություններ, որ իշխանության համար այս առաջարկն էլ ընդունելի չէ։ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը թողնելու մտադրություն չունի, որքան էլ որ նման պնդումներ անի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից Sun, 22…

2 րոպե ago

«Դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան

«Դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան Sun, 22 Nov 2026 10:15:41 +0400 Փաստաբան Վահե Գրիգորյանի…

17 րոպե ago

«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան

«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան Sun, 22 Nov 2026 10:00:43 +0400…

32 րոպե ago

Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյան

Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյան Sun, 22 Nov 2026 09:30:59…

1 ժամ ago

Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա. տնտեսագետ

Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա. տնտեսագետ Sun, 22 Nov 2026 09:15:17 +0400…

1 ժամ ago

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Sun, 22 Nov 2026 09:00:25 +0400 Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ին,…

2 ժամ ago