«Հրապարակ»․ Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել

«Հրապարակ»․ Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել

Sat, 21 Nov 2026 10:30:52 +0400


Հրազդանի ցեմենտի գործարանը կրկին աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ նախորդ աճուրդի ժամանակ գործարանը գնեց Նարեկ Նալբանդյանը, սակայն աճուրդից հետո բանկը հրաժարվեց Նալբանդյանին վարկ տրամադրել, եւ գործարքը չկայացավ: Ու չնայած գործարանը գնել չի հաջողվել, բայց ներսում ամսից ավելի է՝ աշխատում են եւ անգամ վարձատրվել են Նալբանդյանի կողմից: Գործարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Սնանկ ճանաչվելուց հետո աշխատավարձի պարտքը գործարանը մեզ դեռ չի տվել, միլիոնների հասնող աշխատավարձի պարտք ունի: Սնանկի կառավարիչ Արամ Խաչատրյանը երբ ձեռքը վերցրեց գործարանի կառավարումը, գործարանում մոտ 5000 տոննա կլինկեր կար: Այդ ժամանակվանից մենք գործարան չենք մտել, մինչեւ վերջին 1 ամիսը: Գործարանը թալանված էր, մի քանի անգամ գողություն է կատարվել, գործը ոստիկանությունում է: 1 պարկ կլինկեր անգամ չի մնացել: Բոլորը վաճառել են ու մեր աշխատավարձի պարտքը չեն մարել:

Հարց չի՞ առաջանում` ով է այդ կլինկերները վաճառել, ով իրավունք ուներ գործարան մուտք ու ելք անել: Գործարանի ներկայիս վիճակի համար մեկ պատասխանատու կա՝ Արամ Խաչատրյանը, որը գործարանը հասցրեց այս վիճակին եւ հարյուրավոր աշխատակիցներին աշխատավարձ չի վճարել: Եթե նա սրտացավ կառավարիչ լիներ, ո՛չ գործարանն էս օրին կհասներ, ո՛չ էլ աշխատողները ցիրուցան կլինեին: Հիմա ընկած՝ գործ ենք ման գալիս, որ ընտանիք պահենք»: Փորձեցինք կապ հաստատել Արամ Խաչատրյանի հետ, որ իմանանք, թե ուր է անհետացել կուտակված կլինկերը, ովքեր են թալանել գործարանը, եւ ինչպես է ստացվել, որ այն դեռ չգնած՝ ներսում աշխատում են։ Սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Ի դեպ, նախորդ աճուրդին «Հրազդանցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ եւ շարժական գույքը ներկայացված էր 44 առանձին կետով՝ մեկ միասնական լոտով, ընդհանուր արժեքը՝ մոտ 15 մլրդ 228 մլն 502 հազար 317 դրամ: Այս աճուրդին արդեն արժեքը կազմում է 11 մլրդ 101 մլն 578 հազար 188 դրամ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

«Հրապարակ»․ Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին Sat, 21 Nov…

31 րոպե ago

Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին

Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին Sat, 21 Nov 2026 10:38:29 +0400 Ռուսաստանը,…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Լրագրողները պետք է բոյկոտեն ու հարց չտան այդ մարդուն

«Հրապարակ»․ Լրագրողները պետք է բոյկոտեն ու հարց չտան այդ մարդուն Sat, 21 Nov 2026 10:15:13…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Անիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց

«Հրապարակ»․ Անիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց Sat, 21 Nov 2026 10:00:21 +0400 Շաքիի դեպքից…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ` կոնֆլիկտ ստեղծողներ են

«Հրապարակ»․ Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ` կոնֆլիկտ ստեղծողներ են Sat, 21 Nov 2026…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով

«Հրապարակ»․ Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով Sat, 21 Nov 2026 09:15:21 +0400…

2 ժամ ago