ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

Sat, 21 Nov 2026 17:07:06 +0400


Երեկ ավարտվել է ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Նախագահի 2 թեկնածու է առաջադրվել, իսկ գործկոմի անդամի՝ 29։ Թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեն միայն ակումբները, ըստ այդմ, ֆան ակումբների թեկնածու Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է Շիրակ ֆուտբոլային ակումբը, որի մասին ակումբը պաշտոնապես հայտարարել է, իսկ մյուս թեկնածուի ով լինելը ՀՖՖ-ն դեռ չի հայտարարում, պատճառաբանելով, որ ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։

ՀՖՖ մամուլի խոսնակ Սուրեն Սուքիասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե ով է մյուս թեկնածուն եւ չգիտի թե որ ակումբն է առաջադրել, իսկ Գեւորգ Ղազարյանի թեկնածության մասին հայտարարել է թե՛ Ղազարյանը, թե՛ առաջադրող ակումբը։ Խոսելով ընտրության կարգի մասին, Սուքիասյանը նշեց, որ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին ժամը 12-ին։ Նախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկությամբ։ Լրատվամիջոցների համար ևս փակ է լինելու, բայց ամբողջ գործընթացը հեռարձակվելու է ուղիղ եթերով։

Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրած ֆան ակումբների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գեւորգ Ղազարյանը պատրաստվում է հանդիպումներ ունենալ ՀՖՖ անդամ բոլոր 34 ակումբների հետ, ներկայացնել իր ծրագրերի քարտեզն ու անելիքները։ Ինչ վերաբերում է Ղազարյանի մրցակցին, ֆան ակումբից նշեցին, որ իրենք եւս ցանկանում են իմանալ, թե ով է, բայց ՀՖՖ-ն, օգտվելով օրենքով սահմանված կարգից, անունը գաղտի է պահում։ Սակայն կարծում են, որ հավանաբար թեկնածուն հենց աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի ավագ եղբայր Դենիս Ջորկաեֆն է։ Հիշեցնենք, որ այդ տեղեկությունը հրապարակվել էր «Հրապարակ» թերթում և ոչ միայն չէր հերքվել, այլ նաեւ ՀՖՖ կանոնադրությունն էին փոխել` հանելով վերջին մեկ տարին ՀՀ-ում բնակվելու ու հայերենին տիրապետելու պարտադիր պահանջը:

Հավելենք, որ ՀՖՖ-ն մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է հայտարարի գրանցված թեկնածուների մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան

«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան Sun,…

13 րոպե ago

Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցը շուրջ 40 երեխայի է միավորում

Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցը շուրջ 40 երեխայի է միավորում Sun, 22 Nov 2026…

15 րոպե ago

Բողոքի վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան ութսուն հազար մարդ

Բողոքի վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան ութսուն հազար մարդ Sun, 22 Nov 2026 19:00:51…

28 րոպե ago

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ժոզեֆ Աունի հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ժոզեֆ Աունի հետ Sun, 22 Nov 2026 18:56:06 +0400…

33 րոպե ago

Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Sun, 22…

44 րոպե ago

ԽԾԲ-ն այս անգամ էլ եկավ առաջին պլան

ԽԾԲ-ն այս անգամ էլ եկավ առաջին պլան Sun, 22 Nov 2026 18:35:15 +0400 Դենիս Ջոռկայեֆի…

54 րոպե ago