Ինչ է եղել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձնված գույքերի հետ

Ինչ է եղել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձնված գույքերի հետ

Mon, 23 Nov 2026 11:48:28 +0400


Դատախազությունը արդեն որեորդ անգամ հաղորդում է, որ հանգուցյալ Մանվել Գրիգորյանի գույքը բռնագանձվում է հօգուտ պետության։ Նախ հաղորդել են վարույթ հարուցելու մասին, հետո հաղորդել են դատարան դիմելու մասին, հետո հաղորդել են, որ քննություն է գնում, հետո մի անգամ էլ հաղորդել են, որ դատարանը որոշում է կայացրել՝ բավարարելով դատախազության հայցը։ Իսկ հիմա հաղորդում են, որ խլված գույքի նկատմամբ գրանցվել է պետության իրավունքը։ Ըստ հաղորդագրության, «Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված անշարժ ու շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա են՝
9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
6 շարժական գույք,
18,371,325 դրամի ավանդ,
300,049,322 դրամի փոխառություն,
17,135,233 դրամ,
«ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ, 9 անշարժ և 6 շարժական գույքերի՝ ավտոմեքենաների, նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Դրամական միջոցներն ու ՍՊ ընկերության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, ահաբեկչի հետ չենք բանակցում․ Արթուր Խաչատրյան

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, ահաբեկչի հետ չենք բանակցում․ Արթուր Խաչատրյան Mon, 23 Nov 2026…

7 րոպե ago

Որպեսզի անիմաստ վայ քննարկումների ծուղակը չընկնեք, պատկերացրեք․․․

Որպեսզի անիմաստ վայ քննարկումների ծուղակը չընկնեք, պատկերացրեք․․․ Mon, 23 Nov 2026 11:54:18 +0400 Որպեսզի անիմաստ…

21 րոպե ago

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ Mon, 23 Nov 2026 11:50:31 +0400 ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Սա հատված…

25 րոպե ago

Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու

Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու Mon, 23 Nov 2026 11:45:48 +0400 Զարմանալի…

29 րոպե ago

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը Mon, 23 Nov 2026 11:45:09 +0400 1977 թվականին…

30 րոպե ago

Առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը

Առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը Mon, 23 Nov 2026 11:43:51 +0400 ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ…

31 րոպե ago