Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու
Mon, 23 Nov 2026 11:45:48 +0400
Զարմանալի չէ, որ հրապարակված տեքստում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ուղիղ դուռ են բացում երկրում բռնապետության հաստատման համար։ Չէ՞ որ նոր Սահմանադրությունը ՍԼԻԵՎՅԱՆ է։
Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալու դրույթը ոչ թե վտանգում է, այլ թիրախային հարվածում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմքերին։
Արժանապատիվ հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ սա պարզապես իրավական փոփոխություն չէ․ սա անցյալից հրաժարվելու, պետական ինքնության հիմքերը վերանայելու և բռնապետության դուռ բացելու վտանգավոր ճանապարհ է։
Մարիաննա Ղահրամանյան