Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու բաց թողնված 49-ամյա հնարավորությունը

Mon, 23 Nov 2026 11:45:09 +0400


1977 թվականին ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումներ: ԽՍՀՄ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն էին ներկայացրել հիմնարկներ, ձեռնարկություններ, կոլեկտիվներ, անհատներ և այլն: Արցախից նույնպես ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:

Ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում Ադրբեջան-Արցախ հակամարտության առնչությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահության նիստը 49 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1977թ. նոյեմբերի 23-ին, արձանագրել է հետևյալը. «Մի շարք պատմական հանգամանքների հետևանքով մի քանի տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել է Ադրբեջանին: Ընդ որում հաշվի չեն առնվել մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական շահերը: Անցել են տասնամյակներ և Ղարաբաղի վերաբերյալ հարցը շարունակում է հոլովվել, առաջացնում է անհանգստություն և անբարյացակամության պահեր դարավոր բարեկամությամբ միմյանց հետ կապված երկու հարևան ժողովուրդների միջև: Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը (հայերեն՝ «Արցախ») միացնել Հայկական ԽՍՀ-ին: Այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր օրինական տեղը»:
Ցավոք, ԽՍՀՄ ղեկավարությունը գործնականում այս առաջարկությունը թողել է անարձագանք։

Եթե ԽՍՀՄ ղեկավարությունը դրսևորեր պետական հեռատեսություն և Լեռնային Արցախը փաստաթղթային ձևակերպմամբ դուրս բերեր Խորհրդային Ադրբեջանի կազմից և վերամիավորեր Խորհրդային Հայաստանին, ինչպես որ եղել է նախքան Խորհրդային Ռուսաստանի կումունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման ընդունումը, ապա գուցե չունենայինք հազարավոր զոհեր, վիրավորներ, տնավեր մարդիկ, խեղված ճակատագրեր և այն մղձավանջը, որի միջով անցել ու անցնում է հայ ժողովուրդը։

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

УПУЩЕННАЯ 49-ЛЕТНЯЯ ВОЗМОЖНОСТЬ УРЕГУЛИРОВАНИЯ АЗЕРБАЙДЖАНО-АРЦАХСКОГО КОНФЛИКТА

В 1977 году в СССР состоялись конституционные реформы. Свои предложения по проекту изменений Конституции СССР представили учреждения, предприятия, коллективы, отдельные граждане и др. Из Арцаха также поступило множество предложений.

В результате обобщения представленных предложений относительно азербайджано-арцахского конфликта заседание Президиума Совета Министров СССР ровно 49 лет назад в этот самый день — 23 ноября 1977 года — зафиксировало следующее: «В результате ряда исторических обстоятельств несколько десятилетий назад Нагорный Карабах был искусственно присоединен к Азербайджану. При этом не были учтены историческое прошлое области, ее национальный состав, желание народа и экономические интересы. Прошли десятилетия, а вопрос о Карабахе продолжает муссироваться, вызывая беспокойство и моменты неприязни между двумя соседними народами, связанными вековой дружбой. Необходимо присоединить Нагорный Карабах (по-армянски — «Арцах») к Армянской ССР. Тогда все встанет на свои законные места».

К сожалению, руководство СССР на практике оставило это предложение без ответа.
Если бы руководство СССР проявило государственную дальновидность и, оформив документально, вывело Нагорный Арцах из состава Советского Азербайджана и воссоединило с Советской Арменией, как это было до принятия незаконного решения Кавказского бюро Центрального комитета Коммунистической партии Советской России от 5 июля 1921 года, то, возможно, у нас не было бы тысяч жертв, раненых, обездоленных людей, искалеченных судеб и того кошмара, через который прошел и проходит армянский народ.

СТЕПАН АСАН-ДЖАЛАЛЯН
политолог

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, ահաբեկչի հետ չենք բանակցում․ Արթուր Խաչատրյան

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, ահաբեկչի հետ չենք բանակցում․ Արթուր Խաչատրյան Mon, 23 Nov 2026…

7 րոպե ago

Որպեսզի անիմաստ վայ քննարկումների ծուղակը չընկնեք, պատկերացրեք․․․

Որպեսզի անիմաստ վայ քննարկումների ծուղակը չընկնեք, պատկերացրեք․․․ Mon, 23 Nov 2026 11:54:18 +0400 Որպեսզի անիմաստ…

21 րոպե ago

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ Mon, 23 Nov 2026 11:50:31 +0400 ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Սա հատված…

25 րոպե ago

Ինչ է եղել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձնված գույքերի հետ

Ինչ է եղել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձնված գույքերի հետ Mon, 23 Nov 2026 11:48:28 +0400…

27 րոպե ago

Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու

Անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ է տալու Mon, 23 Nov 2026 11:45:48 +0400 Զարմանալի…

29 րոպե ago

Առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը

Առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը Mon, 23 Nov 2026 11:43:51 +0400 ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ…

31 րոպե ago