Ինչո՞ւ ձախողվեց Թուրքիայում անցկացված COP31-ը․ ԶԼՄ

Ինչո՞ւ ձախողվեց Թուրքիայում անցկացված COP31-ը․ ԶԼՄ

Mon, 23 Nov 2026 12:30:06 +0400


Նոյեմբերի 9-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31) ավարտվել է առանց վերջնական՝ «Անթալիայի համաձայնագրի» ընդունման։ Երկրները չեն կարողացել համաձայնության գալ հանածո վառելիքից՝ նավթից, գազից և ածխից աստիճանաբար հրաժարվելու շուրջ։

Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Ekonomim-ի հրապարակմանը։ Հոդվածում նշվում է, որ ավելի քան 2 շաբաթ տևած բանակցությունների ընթացքում ներկայացված վերջնական փաստաթղթի շուրջ տարաձայնություններ են առաջացել։ Եվրամիությունը, Պանաման, Մարշալյան կղզիները, Նորվեգիան և Վանուատուն դեմ են արտահայտվել նախագծին՝ քննադատելով հանածո վառելիքից հրաժարվելու հստակ ճանապարհային քարտեզի բացակայությունը։

ԵՄ-ն փաստաթուղթը համարել է հետընթաց՝ նշելով, որ չի կարող աջակցել համաձայնագրի, որը հստակ չի անդրադառնում կլիմայական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկին։ Մինչդեռ Չինաստանը, Աֆրիկյան խմբի երկրները և մի շարք զարգացող պետություններ, չնայած վերապահումներին, աջակցել են նախագծին՝ հույս ունենալով հասնել փոխզիջման։

Տարաձայնություններ են եղել նաև զարգացող երկրներին կլիմայական փոփոխություններին հարմարվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու շուրջ։

Չնայած հիմնական քաղաքական համաձայնագրի ձախողմանը՝ համաժողովում ընդունվել են որոշումներ կլիմայական ֆինանսավորման, հարմարվողականության և արդար անցման ծրագրերի վերաբերյալ։

Համաժողովի արդյունքները քննադատել են նաև բնապահպանական կազմակերպությունները՝ այն համարելով կլիմայական դիվանագիտության ձախողումներից մեկը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես հիասթափություն է հայտնել արդյունքներից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․ Thu, 26 Nov 2026 15:15:50 +0400 ՀՀ «հպարտ քաղաքացիները»…

12 րոպե ago

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ Thu, 26 Nov 2026…

17 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ Thu, 26 Nov 2026 15:00:56 +0400…

27 րոպե ago

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի Thu, 26 Nov 2026 14:46:32 +0400 Հայաստանում նախատեսվում է փոփոխել…

41 րոպե ago

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի Thu, 26 Nov 2026 14:32:44 +0400 Latest news…

55 րոպե ago

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում

Ով է դատավորի վրա բարձրախոս նետել․ սկանդալ՝ դատարանում Thu, 26 Nov 2026 14:15:50 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago