Փաշինյանի հետ բանակցությունները բացառվում են

Փաշինյանի հետ բանակցությունները բացառվում են

Mon, 23 Nov 2026 13:44:07 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ ընդդիմությունը չի պատրաստվում ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նրա հետ բանակցություններ վարել։ Նրա խոսքով՝ իշխանության ղեկավարի հետ երկխոսության որևէ հնարավորություն չկա։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատրյանը նշել է, որ Փաշինյանի առաջարկի շուրջ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու անհրաժեշտություն չկա։

«Ահաբեկչի հետ չենք բանակցում։ Փաշինյանի գործողությունները ահաբեկչի գործողություններ են»,- ասել է պատգամավորը՝ որպես հիմնավորում մատնանշելով քաղաքական ուժերի ղեկավարների կալանավորումները, նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն ու ընթացող դատական գործընթացները։

Խաչատրյանի գնահատմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակն անհամատեղելի է սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվե անցկացնելու գաղափարի հետ։ Նա նշել է, որ մի կողմից Փաշինյանը ներքաղաքական դաշտում սպառնում է բուլդոզերով, մյուս կողմից Ադրբեջանը պատերազմով է սպառնում Հայաստանին։

«Էս պայմաններում ինչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյանը նախկինում հայտարարել է՝ իրեն իշխանությունից հեռացնել հնարավոր է միայն հեղափոխության միջոցով՝ այդպիսով բացառելով ընտրությունների ճանապարհով իշխանափոխության տարբերակը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կա 5 զոհ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կա 5 զոհ Wed, 25 Nov 2026 17:30:09 +0400 Թուրքիայի…

21 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 25-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 25-ին Wed, 25 Nov 2026 17:30:03 +0400 Նոյեմբերի…

21 րոպե ago

Տեղական տուրքերի նոր թանկացումներ․ Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը

Տեղական տուրքերի նոր թանկացումներ․ Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Wed, 25 Nov 2026 17:20:21…

31 րոպե ago

Սահմանադրության սեւագիրը մի բան է ընդգծում. Փաշինյանը ճիշտ է` «ռադը քաշելու» ժամանակը եկել է

Սահմանադրության սեւագիրը մի բան է ընդգծում. Փաշինյանը ճիշտ է` «ռադը քաշելու» ժամանակը եկել է Wed,…

36 րոպե ago

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Wed, 25 Nov 2026 17:00:07 +0400…

51 րոպե ago

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Wed, 25 Nov…

58 րոպե ago