Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Mon, 23 Nov 2026 17:49:27 +0400


87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։

1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝ եղել բրիգադի հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի շտաբի պետ։

Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։

Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ եւ Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին

Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Mon, 23 Nov 2026 18:19:57 +0400 Ամենայն Հայոց…

9 րոպե ago

«Մի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց»․ Տիգրան Աբրահամյան

«Մի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց»․ Տիգրան Աբրահամյան Mon, 23 Nov 2026 18:15:24…

14 րոպե ago

«Քեզ մահ է սպասում»․ հարյուրավոր դպրոցներ սպառնալիքներով նամակներ են ստացել

«Քեզ մահ է սպասում»․ հարյուրավոր դպրոցներ սպառնալիքներով նամակներ են ստացել Mon, 23 Nov 2026 18:05:29…

24 րոպե ago

Եղբորը կզրկի արքայազնի տիտղոսից եւ արտոնություններից

Եղբորը կզրկի արքայազնի տիտղոսից եւ արտոնություններից Mon, 23 Nov 2026 18:00:32 +0400 Բրիտանական թագաժառանգ, արքայազն…

29 րոպե ago

«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան

«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան Mon, 23 Nov 2026…

45 րոպե ago

Վուչիչին կրկին սպառնում են սպանել

Վուչիչին կրկին սպառնում են սպանել Mon, 23 Nov 2026 17:39:47 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

49 րոպե ago