Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
Mon, 23 Nov 2026 17:49:27 +0400

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը: Նա ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։
1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝ եղել բրիգադի հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի շտաբի պետ։
Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։
Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ եւ Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր