Որ երկրների դեսպաններն էին մասնակցում Փաշինյանի հետ հանդիպմանը

Որ երկրների դեսպաններն էին մասնակցում Փաշինյանի հետ հանդիպմանը

Mon, 23 Nov 2026 23:28:26 +0400


Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին: Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող փոփոխությունները, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:

Հանդիպմանը ներկա են եղել Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Նհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ դեսպաններից ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Ավստրիայի (Ռոբերտ Գերշներ), Բելգիայի (Էրիկ դե Մույնք), Բուլղարիայի (Նիկոլա Նիկոլով), Գերմանիայի (Կլաուդիա Բուշ), Դանիայի (Կամիլա Լիկկե Ռասմուսեն), Էստոնիայի (Մարգե Մարդիսալու-Կահար), Իտալիայի (Ալեսսանդրո Ֆերրանտի), Լատվիայի (Էդիտե Մեդնե), Լիտվայի (Անդրիուս Պուլոկաս), Կիպրոսի (Միքայել Մավրոս), Հունասյանի (Դիմիտրիոս Սկուտաս), Նիդերլանդների (Մարիկե Մոնրոյ-Վինթեր), Շվեդիայի (Էվա Սունդքուիսթ), Չեխիայի (Պետր Պիրունչիկ), Պորտուգալիայի (Սառա Ֆերոնյա Մարտինս), Սլովենիայի (Մատեյա Պրևոլշեկ), Ֆինլանդիայի (Քիրստի Նարինեն), Ֆրանսիայի (Ֆլորիան Էսկյուդիե) արտակարգ եւ լիազոր դեսպանները։

Ըստ ամենայնի, հիմա էլ պետության առաջին դեմքերը ճնշում են գործադրում արևմտյան երկրների դեսպանների վրա, որ օգնեն սահմանադրությունն անցկացնելու գործին: Բնականաբար` խաղաղության խաղաքարտն են կրկին խաղարկում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

3 ժամ ago

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026…

3 ժամ ago

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400…

3 ժամ ago

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

4 ժամ ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

4 ժամ ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

4 ժամ ago