Մոսկվա-Եվրոպա կապերի վերականգնումը կլինի աշխարհի «գլխավոր մրցանակը»․ Քուշներ
Tue, 24 Nov 2026 13:00:34 +0400
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների առանցքային արդյունքը պետք է դառնան Ռուսաստանի և Եվրոպայի միջև որակապես այլ հարաբերությունները։
«New York Magazine»–ին տված հարցազրույցում ամերիկացի բանագնացն ասել է, որ «գլխավոր մրցանակը» ոչ թե հրադադարն է, այլ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը, որի դեպքում չի լինի այս մշտական ագրեսիան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ընդունել էր ամերիկացի նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ պատերա՞զմ են ուզում, թե՞ խաղաղություն։