Հրաձգություն երեկույթի ժամանակ․ կան վիրավորներ
Tue, 24 Nov 2026 19:00:08 +0400
Ինը մարդ ստացել է հրազենային վիրավորումներ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Թուլարե շրջանում տեղի ունեցած մի երեկույթի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով։ Այս մասին հայտնում է տեղի Ոստիկանապետի գրասենյակը, ըստ ABC News KFSN-ի փոխանցման։ Դեպքը տեղի է ունեցել Ստրատմորում։ Երեկույթին մասնակցելիս են եղել մոտ հարյուր մարդ։Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։