Փորձում են մեզ եղբարյասպան և ուրացող սերունդ դարձնել

Փորձում են մեզ եղբարյասպան և ուրացող սերունդ դարձնել

Tue, 24 Nov 2026 20:15:14 +0400


Ով ասես ուրախացել է Սահմանադրության նախագծից, իսկ հայ ժողովրդիը դեռ չգիտի գլխի գալիքը, և դա այդպես էլ պետք է լիներ։ Ի դեպ, պատահական չէ, որ իրենց ուրախությունը չեն թաքցնում հատկապես թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները։
Թուրքերը, ըստ էության, ազատվում են 1915 թվականին իրականացրած ցեղասպանության պատասխանատվության խնդրից` եթե առաջարկվող Սահմանադրության նախագիծը իրականություն դառնա, և որքան էլ միջազգային հանրությունը հիշի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի նոր Սահմանադրությունը, որից բացակայում է ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գաղափարը, վկայում է այն մասին, որ Թուրքիան այլևս խնդիր չունի Հայաստանի հետ այդ հարցում։ Իսկ Ադրբեջանն, իր հերթին, փակում է Արցախի հարցը՝ փորձելով այն վերջնականապես դուրս մղել Հայաստանի պետական օրակարգից։
Եվ այս ծանր իրականության պայմաններում մեզ հրամցնում են «խաղաղության Սահմանադրություն», «ժողովրդավարական Սահմանադրություն» և նման գեղեցիկ ու փուչ ձևակերպումներ՝ փորձելով դրանցով քողարկել ազգային հիշողության, պատմական իրավունքներից ու պետական շահերից նահանջը։
Պարզ է, որ հայ ժողովուրդը չպետք է մտնի այս ծանր մեղքի տակ։ Պատմությունը չի ավարտվում այսօրվա քաղաքական իշխանությամբ, այսօրվա որոշումներով կամ այսօրվա քարոզչությամբ։ Պատմության էջերը թերթելու են նաև մեր սերունդները։ Նրանք տեսնելու են, թե մենք ինչ ենք արել, ինչից ենք հրաժարվել, ինչ ենք պաշտպանել և ինչ ենք լռությամբ հանձնել։
Եթե այսօր ուրացանք Հայոց ցեղասպանությունը, եթե ուրացանք Արցախը, եթե մեր ազգային հիշողությունն ու արժանապատվությունը զոհաբերեցինք քաղաքական շահերին, ապա վաղվա սերունդներն իրավունք կունենան մեզ դատելու։ Եվ այդ դատաստանի առաջ մենք կարող ենք հայտնվել ոչ թե որպես հայրենիք պաշտպանած սերունդ, այլ որպես ուրացող և եղբայրասպան հայրեր, որոնք իրենց սեփական ձեռքերով ջնջել են այն, ինչ իրենցից առաջ սերունդներն իրենց արյան ու կյանքի գնով պահպանել էին ու փոխանցել մեզ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400 Պենտագոնի կողմից իրականացված ներքին…

3 ժամ ago

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ Wed, 25 Nov 2026 23:42:15 +0400 Սրանք այնքան…

3 ժամ ago

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026…

3 ժամ ago

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

4 ժամ ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

4 ժամ ago