Փոխնակ մայրությունը կարգելեն

Փոխնակ մայրությունը կարգելեն

Tue, 24 Nov 2026 20:00:34 +0400


Վրաստանում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը որոշում է կայացրել ամբողջապես արգելել երկրում փոխնակ մայրությունը։ Համապատասխան օրենքի նախագիծը ներկայացվելու է խորհրդարան՝ առաջիկայում։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի քաղաքական մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիան։ Նման որոշման կայացումը, ըստ վրացի բարձրաստիճան խորհրդարանականի, պայմանավորված է էթիկական եւ իրավական ռիսկերով, որոնք կապված են մարդկանց առեւտրի, կանանց հնարավոր շահագործման եւ երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հետ։ Կիրցխալիան ասել է, որ հարցի հետ կապված իշխանությունները քննարկումներ են անցկացնում Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Նա հավելել է, որ արգելքը կարող է ունենալ տնտեսական հետեւանքներ, սակայն նաեւ ընդգծել է, որ տնտեսական օգուտը չի կարող գերազանց լինել ռիսկերի նկատմամբ։ Ուշագրավ է այն, որ Վրաստանում փոխնակ մայրության ծառայություններ մատուցողների մեծ մասը օտարազգի կանայք են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն` ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան

«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն` ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան Tue, 24 Nov 2026…

4 րոպե ago

Աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Աշակերտը կրակել է ուսուցչի վրա Tue, 24 Nov 2026 21:35:27 +0400 Սերբիայի կենտրոնական հատվածում՝ Կրագույևաց…

10 րոպե ago

Զանգվածային թունավորում՝ Ստամբուլում

Զանգվածային թունավորում՝ Ստամբուլում Tue, 24 Nov 2026 21:30:06 +0400 Թուրքական Ստամբուլ քաղաքում ինը հարկանի շենքի…

16 րոպե ago

ԱՄՆ-ն կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել Սիրիա

ԱՄՆ-ն կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել Սիրիա Tue, 24 Nov 2026 21:23:05 +0400 Միացյալ Նահանգները…

23 րոպե ago

Արցախցիներին էլ ավելի ցավեցնելու համար կարող է ստիպեն ազգանուններն էլ փոխել

Արցախցիներին էլ ավելի ցավեցնելու համար կարող է ստիպեն ազգանուններն էլ փոխել Tue, 24 Nov 2026…

30 րոպե ago

Ընդդիմության կոշտ ուղերձը եվրոպացի դիվանագետներին

Ընդդիմության կոշտ ուղերձը եվրոպացի դիվանագետներին Tue, 24 Nov 2026 21:12:19 +0400 Ընդդիմության կոշտ ուղերձը եվրոպացի…

33 րոպե ago