Հայաստանի խնդիրը Եվրոպայի համար էներգակիրներ վաճառող գործընկեր գտնելը չէ

Հայաստանի խնդիրը Եվրոպայի համար էներգակիրներ վաճառող գործընկեր գտնելը չէ

Tue, 24 Nov 2026 19:15:33 +0400


Երեւան եւ Բաքու իր այցելություններից հետո վերադառնալով Գերմանիա, այդ երկրի արտգործնախարարը մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Հայտարարություն, որն ապացուցում է, որ ժամանակին՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու դիմաց Հայաստանին խոստացած իրենց խաղաղությունն այժմ էլ ուզում են Հայաստանի վրա՝ երկրի սահմանադրությունը փոխելու գնով վաճառել:

Անշուշտ, ես գիտեմ, որ էներգակիրների խիստ կարիք ունեցող Գերմանիայի այդ մակարդակի պաշտոնյան լավ է հասկանում, որ իր երկրին այդքան անհրաժեշտ ադրբեջանական էներգակիրները որպեսզի Գերմանիա հասնեն, նախ այս տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի: Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու է այդ պարոնին թվում, թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն խանգարում է Հայաստանի սահմանադրությունը, բայց չի խանգարում Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի 200 քառակուսի կիլոմետրի զավթումը, թե ինչպես է ստացվում, որ ոչ թե Բաքվում հայ գերիների լինելը, այլ Հայաստանի սահմանադրությունն է խանգարում տարածաշրջանային խաղաղությանը: Բայց ասվածներից ավելի շատ չեմ հասկանում, թե այդ պարոնն ինչ տարբերություն է տեսնել Հայաստանի սահմանադրության եւ Ադրբեջանի սահմանադրության միջեւ, որն իրեն՝ Հայաստանի սահմանադրությունը խաղաղության խոչընդոտ համարելու, իսկ Ադրբեջանի սահմանադրությունը խոչընդոտ չհամարելու իրավունք է տվել:

Եվ երեւի թե այս մի քանի տարակուսելի դրվագների պատճառով է, որ այս հայտարարությունից հետո ինձ մոտ այն պատկերացումն է ձեւավորվել, որ Գերմանիայի այդ բարձրաստիճան պարոնին ոչ թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելը, այլ Եվրոպա եւ հատկապես Գերմանիա էներգակիրներ հասցնելու անվտանգ ճանապարհ գտնելն է հետաքրքրում:
Եթե իրոք դա այդպես է, ուրեմն ե՛ւ Գերմանիայի պարոն արտգործնախարարը, ե՛ւ եվրոպական մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պիտի լավ իմանան, որ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Գերմանիայի համար ո՛չ էներգակիրներ վաճառող բարեխիղճ գործընկեր գտնելը եւ ո՛չ էլ դեպի Եվրոպա, առավել եւս՝ Գերմանիա էներգակիրներ հասցնելու անվտանգ ճանապարհ դառնալը Հայաստանի նպատակը չէ: Դա իրենց խնդիրն ու իրենց լուծելիք հարցն է:

Իսկ եթե Գերմանիայի պարոն արտգործնախարարը կամ որեւէ եվրոպական այլ պաշտոնյա իրոք ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ ադրբեջանական էներգակիրներն անվտանգ ճանապարհով Եվրոպա հասնեն, ապա պետք է ոչ թե միայն Հայաստանի սահմանադրությունը փոխելու, այլ նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանից գրավված 200 քառակուսի կիլոմետր տարածքը վերադարձնելու հարցը լուծեն, պետք է ոչ թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու, այլ նաեւ Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու եւ Ադրբեջանի սահմանադրությունից հայկական հողերի նկատմամբ եղած հավակնությունները հանելու մասին մտածեն:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայկական կինոյի հիմնադրումից մինչեւ «01-99»

Հայկական կինոյի հիմնադրումից մինչեւ «01-99» Tue, 24 Nov 2026 21:00:34 +0400 Ամասի Պետրոսի Մարտիրոսյանի անունը…

12 րոպե ago

Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը․ Կարեն Հեքիմյան

Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը․ Կարեն Հեքիմյան Tue, 24 Nov 2026 20:45:51…

27 րոպե ago

Կարող է փոխվել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը

Կարող է փոխվել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը Tue, 24 Nov 2026 20:39:24 +0400…

33 րոպե ago

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Tue, 24…

36 րոպե ago

Փաստաթղթեր կեղծող հանցախումբ է բացահայտվել

Փաստաթղթեր կեղծող հանցախումբ է բացահայտվել Tue, 24 Nov 2026 20:30:59 +0400 Հունաստանում Ոստիկանությունը բացահայտել է…

42 րոպե ago

Արամ Վարդևանյանն անդրադարձել է ապօրինի կալանքներին

Արամ Վարդևանյանն անդրադարձել է ապօրինի կալանքներին Tue, 24 Nov 2026 20:28:40 +0400 Հանդիպել եմ մեր…

44 րոպե ago