Հայկական կինոյի հիմնադրումից մինչեւ «01-99»

Հայկական կինոյի հիմնադրումից մինչեւ «01-99»

Tue, 24 Nov 2026 21:00:34 +0400


Ամասի Պետրոսի Մարտիրոսյանի անունը քչերին է հայտնի, բայց նա հայկական կինոյի հիմնադիրներից է համարվում։ Ռեժիսոր, դերասան, սցենարիստ, որի ստեղծագործական ուղին ընդգրկել է մի քանի տասնամյակ՝ կապված ազգային կինեմատոգրաֆի զարգացման հետ։

Նա իր ճանապարհը սկսել է 1920-ական թվականների համր կինոյից մինչեւ հնչյունային կատակերգություններ, վավերագրական ֆիլմեր եւ հայերեն կրկնօրինակում։ Ծնվել է Երեւանում, 1897 թվականին։ Կինոյի ոլորտ է մտել 1922-ին, Թիֆլիսում, որտեղ ուսանել է դերասանական վարպետություն եւ Իրվան Պերեստիանիի մոտ աշխատել է որպես ռեժիսորի օգնական։ 1924-ին տեղափոխվել է Երեւան։ Սովետական Հայաստանում այդ ժամանակ դեռ նոր-նոր էր ձեւավորվում ազգային կինոարտադրությունը։ Նա սկզբում զբաղվել է նկարահանումների կազմակերպչական աշխատանքներով, աշխատել է ռեկվիզիտների վրա, նկարահանվել առաջին հայկական խաղարկային կինոնկարներում, այդ թվում՝ նաեւ «Խաս Փուշ», «Նամուս» ֆիլմերում։ Ինքնուրույն ռեժիսորական աշխատանքը սկսել է 20-ականներին։ Նրա առաջին գործերից են 1929 թվականին էկրան բարձրացած «Կոլտնտեսության գարունը» կինոնկարը, որը չի պահպանվել։ Ապա՝ «Միշտ պատրաստ», «Հերթապահ Կիմը» մանկական կինոնկարները։ 1931-ին Լեւոն Քալանթարի հետ նկարահանել է «Մեքսիկական դիվանագետները» կատակերգությունը՝ ծաղրելով առաջին հանրապետության քաղաքական բարքերն ու պաշտոնյաներին։ 32 թվականին նկարահանել է եզդիների մասին կինոնկար, որտեղ խոսվում է նրանց ավանդույթների, գյուղական կյանքի ու կենցաղի մասին։

Նրա աշխատանքներում հատուկ տեղ է գրավում «Գիքորը»՝ նկարահանված 1934 թվականին, ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի։ Այն, ըստ ամենայնի, վերջին համր կինոնկարն էր հայկական կինոյում։ Մարտիրոսյանը կարողացել է համր միջավայրում փոխանցել հայ տղայի ողբերգությունը ոչ միայն սյուժեով, այլ նաեւ՝ դետալային արտահայտչականությամբ, պաուզաներով, շարժումներով, հայացքներով։

Վիզուալ զուսպ լեզուն դառնում է նրա ռեժիսուրային բնորոշ գծերից մեկը։ 1940 թվականին նկարահանում է «Քաջ Նազարը», ըստ ժողովրդական հեքիաթի։ Սցենարի վրա աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի հետ միասին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է հմնականում կարճամետրաժ կինոնկարների վրա, մասնակցել «Դավիթ Բեկ» կինոնկարի նկարահանմանը՝ որպես երկրորդ ռեժիսոր։ Հետագայում զբաղվել է վավերագրական կինոյով եւ կրկնօրինակմամբ։ 1950-ականներին Ամասի Մարտիրոսյանը նորից վերադառնում է կատակերգությանը։ Յուրի Երզնկյանի հետ նկարահանում է «Հասցեատիրոջ որոնումներում»-ը՝ 1955 թվականին, 1959-ին՝ «01-99» կարճամետրաժ կատակերգությունը՝ Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։ Այս աշխատանքները հայկական կատակերգական կինոյի նշանակալի գործերից են։ 1967-ին Ամասի Մարտիրոսյանին շնորհվում է Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Մահացել է 1971 թվականին՝ Երեւանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

45 րոպե ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

55 րոպե ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

1 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

1 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

1 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

2 ժամ ago