«Հրապարակ». Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի

«Հրապարակ». Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի

Wed, 25 Nov 2026 11:15:22 +0400


Նոր սահմանադրության նախագծում իշխանությունն առաջարկում է ժամանակավոր դարձնել Հայաստանի 300-ից ավելի դատավորներին եւ վերագնահատել` վեթինգի ենթարկել նրանց մասնագիտական կարողությունները, բարեվարքությունն ու եկամուտների օրինականությունը: Այդ վեթինգն իրականացնելու է 5 հոգանոց հանձնաժողովը, որն ընտրվելու է ԱԺ-ի կողմից: Ի դեպ, սահմանադրության այս խնդրահարույց տեքստը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է գնալ ԵՄ, իսկ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ-ի առանցքային կառույցներից է:

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն այս թեմայի մասին ասում է. «Այսինքն` պատգամավորներն են որոշելու, թե որ դատավորն է արժանի դատավոր աշխատելու: Սա այն է, ինչի մասին մինչեւ հեղափոխությունը խոսում էին: Ասում էին` վեթինգ: Ըստ էության, հիմա դրա իրականացման ճանապարհին են: Ասեմ ավելին` այս ամենի նախադեպը մենք ունենք: Երրորդ հանրապետության հենց սկզբում` 90-ականներին, ձեւավորվեց Արդարադատության խորհուրդ, որը հետագայում դարձավ Բարձրագույն դատական խորհուրդ։ Կազմը թեպետ այլ էր, ներկայացուցչական էր` հանրապետության նախագահ, գլխավոր դատախազ, արդարադատության նախարար եւ այլք: Նրանք բացահայտ վեթինգ էին իրականացնում թե՛ դատախազության համակարգում, թե՛ դատական: Կազմում էին պիտանիության ցուցակ: Թեպետ այն ժամանակ չկար հստակ ժամկետ, իսկ այս նոր սահմանադրության տեքստն ասում է, որ դատավորները կարող են աշխատել 5 տարի ժամկետով, սակայն 5 տարով կլինի, թե 5 ամսով, այս ամենի նպատակն իրենց համար անցանկալի դատավորներից ազատվելն է: Այն ժամանակ էլ վեթինգ արվեց, չափազանց սուբյեկտիվ չափորոշիչներով, կենսագրություն, իբր համբավ` բարի կամ ոչ բարի: Հաշվի էին առնում, որ մեկը խանութ ունի, մյուսը ռեստորան ունի, մյուսի հայրը կամ եղբայրն էսինչ մարդիկ են եւ այլն, եւ այս ճանապարհով զտում էին համակարգը: Նույնը, գուցե՝ ավելի կոպիտ ձեւով, հիմա են փորձում անել: Իբրեւ հիմա չորրորդ հանրապետության հիմքերն են դնում: Քաղաքական առումով այս ամենի տրամաբանությունը լրիվ հասկանալի է, իսկ իրավական առումով ցույց կտա կյանքը, բայց դատական համակարգը հաստատապես կտուժի, դատավորները կդառնան ավելի կաշկանդված, խոցելի, ոմանք՝ ավելի հնազանդ, եթե չասենք` շողոքորթ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի․ ցավոք՝ այդպիսիք շատ չեն: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այդ հարցն ինձ մոտ էլ առաջացավ… Մենք գիտենք, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես սպասարկել է արեւմտամետ ուժերին, ինչպիսին այսօրվա իշխանությունն է, հետեւապես՝ նրանք պրոբլեմ չունեն, եթե ուղարկեն էլ, ապա դա պետք է անեն ձեւական: Սկզբունքային փոփոխություններ ես չեմ սպասում»:

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ, անդրադառնալով սահմանադրության տեքստը Վենետիկի հանձնաժողով չուղարկելուն, նկատեց. «Ես չգիտեմ, թե ինչու չեն ուղարկել, բայց կարծում եմ, որ առանց Վենետիկի հանձնաժողով ուղարկելու էլ կլինի… Վենետիկի հանձնաժողով ուղարկելը պարտադիր պայման չէ: Դա պետության հայեցողության վրա է, սակայն եթե պետությունը ձգտում է գնալ ԵՄ, ապա սահմանադրության տեքստը պետք է ուղարկի Վենետիկի հանձնաժողով»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Thu, 26 Nov 2026 13:09:50 +0400 Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց…

9 րոպե ago

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ Thu, 26 Nov 2026 13:01:15 +0400 Latest news from Հրապարակ ©…

17 րոպե ago

Թրամփն ու Ռյուտեն սպառնացե՞լ են Պուտինին

Թրամփն ու Ռյուտեն սպառնացե՞լ են Պուտինին Thu, 26 Nov 2026 13:00:01 +0400 Ֆլորիդայում կայացած հանդիպումից…

19 րոպե ago

Սևազգեստ մայրերը «ջարդում են» կառավարության դռները

Սևազգեստ մայրերը «ջարդում են» կառավարության դռները Thu, 26 Nov 2026 12:51:17 +0400 Latest news from…

27 րոպե ago

«Հրապարակ».Փաշինյանին միայն մի բան է հետաքրքրում

«Հրապարակ».Փաշինյանին միայն մի բան է հետաքրքրում Thu, 26 Nov 2026 12:45:18 +0400 Զրուցել ենք քաղաքագետ…

33 րոպե ago

Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները

Ինչ են քննարկելու Թուրքիայի և ԱՄՆ ՊՆ ղեկավարները Thu, 26 Nov 2026 12:38:35 +0400 Թուրքիայի…

40 րոպե ago