«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել

«Հրապարակ». Մարզպետը «զեմլյակին» ուզում է քաղաքապետ դարձնել

Wed, 25 Nov 2026 12:15:57 +0400


Նոյեմբերի 29-ին Մեծամոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: 2 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն եւ ՀՅԴ-ն, կպայքարեն համայնքային իշխանության համար: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ ընտրացուցակի 2-րդ համարն է, իսկ նրա համագյուղացի Սարգիս Արշակյանը` առաջին: Այս օրերին մարզպետն արձակուրդ է վերցրել եւ լծվել է համագյուղացուն քաղաքապետ դարձնելու գործին: Նորապատցի Սարգիս Արշակյանը 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2012 թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը, իսկ 2010-2021 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի աշխատակազմում։ 2022 թվականին մարզպետն իր համագյուղացուն նշանակել է Մեծամոր համայնքի Նորապատ գյուղի վարչական ղեկավար, 2025-ից Արշակյանն արդեն զբաղեցնում է Մեծամորի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Վահրամ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է որոշել մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Մեծամորի համայնքապետի պաշտոնի՞ն է ուզում վերադառնալ։ «Կշարունակեմ մարզպետի իմ պարտականությունները: Մեր ցուցակի առաջին համար կա՝ Սարգիս Արշակյան, ինքը կդառնա համայնքապետ»: Բայց մոտ 2 տարուց մարզպետարանները լուծարվելու են, աշխատանք կորցնելը Ձեզ չի՞ մտահոգում, թե՞ Դուք բիզնեսներ ունեք։ «Ձեզնից եմ լսում, մամուլից եմ լսում մարզպետների ինստիտուտի կրճատման մասին: Էնպես չի, որ կառչած եմ աթոռից: Ես չէ, բայց ընտանիքս ունի բիզնես, եւ ապահովված ենք»:

Նշենք, որ Վահրամ Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2025թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2026թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նա ստացել է 10 մլն 527 հազար դրամ եկամուտ՝ ամբողջությամբ աշխատավարձի տեսքով։ 2026 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ Սարգիս Արշակյանը կանխիկ ունեցել է 15 մլն դրամ եւ 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշվին՝ 613 հազար դրամ։ Նա անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում կառուցվող շենքից 66 քմ բնակարանի գնման իրավունք։ Ունի նաեւ 1991թ. արտադրության «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։ Սարգիս Արշակյանն Արմավիրում ունի բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ առեւտուր` բենզալցակայան, պետռեգիստրով՝ «Հրավտանգ» ՍՊԸ, որի տնօրենը Արշակյանի կինն է՝ Մարետա Ջիզմեչյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սողանքի պատճառով 17 տուն է վնասվել, մարդկանց տարհանել են

Սողանքի պատճառով 17 տուն է վնասվել, մարդկանց տարհանել են Fri, 27 Nov 2026 19:30:58 +0400…

4 րոպե ago

Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ

Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ Fri, 27 Nov…

13 րոպե ago

Պուտինին գերազանցող բռնապետները Եվրամիության հուսալի գործընկեր կամ «բարեկամ»

Պուտինին գերազանցող բռնապետները Եվրամիության հուսալի գործընկեր կամ «բարեկամ» Fri, 27 Nov 2026 19:15:06 +0400 Հարավային…

20 րոպե ago

«Իշխանությունը, ազատությունից զրկելու ճանապարհով, դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը, ազատությունից զրկելու ճանապարհով, դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին»․ Տիգրան Աբրահամյան Fri, 27 Nov 2026 19:11:40…

24 րոպե ago

Թրամփի ուղերձը Պուտինին

Թրամփի ուղերձը Պուտինին Fri, 27 Nov 2026 19:05:18 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին…

30 րոպե ago

Google-ի ակտիվների վրա կալանք է դրվել

Google-ի ակտիվների վրա կալանք է դրվել Fri, 27 Nov 2026 19:00:38 +0400 Ֆրանսիական դատական իշխանությունները…

35 րոպե ago