Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Wed, 25 Nov 2026 16:53:14 +0400


Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհերում կամ դրանց մասնաճյուղերում առաջին շրջափուլով ընդունվելու համար պարտադիր է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերի առկայությունը։

Ըստ նախագծերի հիմնավորման՝ արտաքին գնահատման բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցի շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։ Խնդիրը հատկապես արդիական է այն մասնագիտությունների դեպքում, որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ լեզվաբանության հետ, օրինակ՝ սպորտի և արվեստի ուղղություններում։

Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում պետական մարմինների և որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթների տարանջատման, ինչպես նաև գործող կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ։

Առաջարկվում է վերանայել բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում լիցենզավորման գործընթացին վերաբերող կարգավորումները։ Մասնավորապես՝ որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթը սահմանափակվելու է մասնագիտական փորձագիտական գնահատմամբ և եզրակացության տրամադրմամբ։ Լիցենզավորման վերաբերյալ որոշումները կկայացնի կրթության ոլորտի լիազոր մարմինը, իսկ լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման իրավասությունը կփոխանցվի կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

Առաջարկվում է վերացնել բուհերի ընդունելության համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականի պարտադիր պահանջը։ Դրա փոխարեն բավարար կլինի նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրերի առկայությունը։

Նախատեսվում է, որ կառավարությունը կհաստատի արտաքին գնահատման ընթացակարգն ու ընդունելության համար պահանջվող նվազագույն շեմերը, իսկ բուհերը դրանց հիման վրա կհաստատեն և կհրապարակեն ընդունելության մրցույթի կարգն ու չափանիշները։

Առաջարկվում է նաև մինչև 2028 թվական հետաձգել նաև հանրային բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման և լրիվ ու մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման կարգավորումների ներդրման ժամկետները։ Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված է համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացով։

Ակնկալվում է ապահովել որակի ապահովման մասնագիտացված կառույցի ինստիտուցիոնալ և գործառնական անկախությունը Եվրոպական կրթական տարածքում գործող չափանիշներին համապատասխան։

Նախատեսվում է հստակ տարանջատել կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի, տեսչական մարմնի և մասնագիտացված կառույցի լիազորությունները՝ բացառելով դրանց կրկնությունն ու հնարավոր շահերի բախումը՝ ակնկալելով ընդլայնել բարձրագույն կրթության մատչելիությունը՝ վերանայելով բուհ ընդունվելու համար սահմանված արտաքին գնահատման պարտադիր շեմը։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞րն է ժողովրդավարության տեսակետից ոչ լեգիտիմը

Ո՞րն է ժողովրդավարության տեսակետից ոչ լեգիտիմը Thu, 26 Nov 2026 19:45:09 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը…

11 րոպե ago

Ալիևի հրահանգով գրված Սահմանադրությանը կողմ քվեարկել՝ նշանակում է նմանվել ՔՊ-ին

Ալիևի հրահանգով գրված Սահմանադրությանը կողմ քվեարկել՝ նշանակում է նմանվել ՔՊ-ին Thu, 26 Nov 2026 19:33:35…

22 րոպե ago

Կոչ են արել վետերաններին պատրաստվել պատերազմի

Կոչ են արել վետերաններին պատրաստվել պատերազմի Thu, 26 Nov 2026 19:30:27 +0400 Մեծ Բրիտանիայի Պաշտպանության…

25 րոպե ago

⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է

⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է Thu, 26 Nov 2026…

28 րոպե ago

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը Thu, 26 Nov 2026 19:15:10 +0400 Տավուշի մարզպետ Հայկ…

41 րոպե ago

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը Thu, 26 Nov 2026 19:11:34 +0400 Միասնական Համայնք կուսակցությունը…

44 րոպե ago