«Հրապարակ»․ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

«Հրապարակ»․ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

Fri, 27 Nov 2026 08:15:16 +0400


Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները մեկնարկել են 2025 թ. օգոստոսին` Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։ Մոտ երկու ամիս առաջ, երբ հերթն ադրբեջանցիներինն էր, նրանք հրաժարվեցին այցից, քանի որ հայերը քննադատել էին Հիքմեթ Հաջիեւին, երբ նա օտարերկրյա դիվանագետներին տարել էր Արցախ եւ հայկական վանքերը ներկայացրել որպես կովկասյան աղվանական ժառանգություն ու ծաղրել Գանձասարում պահվող հայկական ձեռագրերը։ Ու ինչքան էլ հայկական կողմից որպես քաղհասարակություն հանդես եկող անձինք (Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, այլք) հայտարարեն, թե իրենք քաղաքականության հետ կապված հարցեր չեն քննարկում, փաստ է, որ ադրբեջանական քաղհասարակությունը քաղաքական հարցեր է քննարկում եւ իրենց իշխանությունների քաղաքականությունն է առաջ տանում: Այս այցն էլ պայմանավորված է նրանով, որ Ալիեւը գոհ է Նիկոլ Փաշինյանից` սահմանադրության այս նախագծի, Անկախության հռչակագրից հրաժարվելու համար, եւ որպես խրախուսական քայլ՝ իր ՀԿ-ներին անմիջապես գործուղել է Հայաստան, որքան էլ որ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե ՀՀ սահմանադրության հետ Ալիեւը կապ չունի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն

«Հրապարակ»․ Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն Sat, 28 Nov 2026…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց է

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց…

1 ժամ ago

Օրեցօր ավելի լկտի

Օրեցօր ավելի լկտի Sat, 28 Nov 2026 09:00:40 +0400 Անխղճորեն շահագործելով իրավապահ համակարգը, տրորելով օրենքը,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին Sat, 28 Nov 2026 08:45:22 +0400 Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել Sat, 28 Nov 2026 08:25:26 +0400 Օրերս «Մոսկվա»…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի Sat, 28 Nov 2026 08:20:50 +0400 Վերջին մեկ…

2 ժամ ago