Ֆուտբոլիստին սպանել են խաղի ժամանակ
Fri, 27 Nov 2026 16:38:32 +0400
Մեքսիկական ֆուտբոլիստ Լուիս Չավեսը գնդակահարվել է՝ սիրողական թիմերի մարզական հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է TV Azteca-ն։ Մարզիկը զոհ է գնացել դիմակավորված հանցավոր խմբի զինված հարձակման։ Զոհվել է նաեւ եւս մեկ մարդ։ Հայտնի է, որ Չավելսը քսանվեց տարեկան էր։ Նա հանդես էր գալիս տեղական ակումբներից մեկում։