Պուտինին գերազանցող բռնապետները Եվրամիության հուսալի գործընկեր կամ «բարեկամ»

Պուտինին գերազանցող բռնապետները Եվրամիության հուսալի գործընկեր կամ «բարեկամ»

Fri, 27 Nov 2026 19:15:06 +0400


Հարավային Կովկասի նավթադոլարների տեր բռնապետը Եվրամիության հուսալի գործընկերն է: Քանի որ ռուսական նավթն ու գազը փոխարինվել է ադրբեջանականով: Նշանակություն չունի, որ ադրբեջանականի անվան ներքո եվրոպացիները շարունակում են հիմնականում սպառել ռուսականը: Տվյալ դեպքում կարևորը սկզբունքն է, բայց ոչ թե իրական, այլ գլխիվայր շրջված: Հարց կառաջանա, թե ինչպես: Պատասխանն ավելի քան տափակ է. ԵՄ չինովնիկները հայտարարել էին, որ մինչև 2027 թվականը իրենք դադարեցնելու են ռուսական վառելիք օգտագործելը: Հանուն այդ «վսեմ» նպատակի, ենթադրաբար, իրենց ու իրենց ժողովուրդներին կարելի է նաև ռեզինե խողովակի տեղ դնել՝ եթե հաշվի առնենք, որ թե՛ Ադրբեջանից ու թե՛ հատկապես Թուրքիայից իրենք ստանում են ռուսական նավթ ու գազ:

Հենց իրենց ու իրենց ժողովրդին, քանի որ մշակել են կանոնակարգ, ըստ որի Թուրքիայից և Ադրբեջանից գազ մատակարարողները պետք է ներկայացնեն «աներկբա ապացույցներ», որ ներմուծվող գազը չունի ռուսական ծագում։ Հակառակ դեպքում այն անմիջապես կհամարվի ռուսական։ Դե, թուրքական ու ադրբեջանական ընկերությունների համար նման թղթի կտոր գրել տալը, կարծում եմ, որևէ դժվարություն չի ներկայացնում: Չնայած դրան, խողովակաշարային գազի մատակարարման ամբողջական արգելքն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։ Թե այդ ժամկետից հետո ինչպես են, այնուամենայնիվ, գազային խառնուրդում որոշելու ռուսականի բաժինը, խիստ կասկածելի է:

Եթե միայն այդ երևույթով սահմանափակվեր եվրոպական անադվեկատությունը, կարելի կլիներ ենթադրել, որ պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է: Այսինքն, հանուն Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի կարելի է նաև վերածվել խողովակի՝ լինի այն ռեզինից, ապակուց թե մետաղից: Չնայած 2026-ի վերջին այդ հաղթանակի մասին կարող են մտածել կամ խոսել միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին ու եվրոպական անադեկվատները: Զելենսկին, քանի որ պատերազմը շարունակելն իշխանությունը պահպանելու միակ գործոնն է: Չնայած վաղուց պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ. Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է 2024-ի մայիսին: ԵՄ չինովնիկներն ու եվրոպական պետությունների ղեկավարները, քանի որ… դե, մարդիկ ոչ ադեկվատ են, ու դրանով ամեն ինչ ասված է:

Այդ բնութագիրը ամրապնդվում է՝ երբ դիտարկում ես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը: Ի տարբերություն Զելենսկու՝ վերջինս ոչ միայն ՌԴ-ին պատերազմ հայտարարելու համարձակություն չունի, այլև երկակի խաղ է անում Հյուսիսի ու Արևմուտքի միջև: Սառեցնում է ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ չնայած այդ կառույցի կանոնադրությունում նման դրույթ չկա: Ու միաժամանակ փորձում է պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որտեղից նրան սպառնում են վռնդել Հայաստանին: Դա՝ մեկ: Երկրորդ, փորձում է պրակտիկորեն Հայաստանում հաստատված բռնապետությունն ամրագրել հիմնական օրենքով: Ու միաժամանակ փորձում է մաս կազմել եվրոպական ընտանիքին՝ թե՛ պետության և թե՛ հատկապես ԵՄ-ում ձևավորված կուսակցական մակարդակում:

Իսկ եվրոպացիներն առաջին դեպքի առումով նրան փշի-փշի են անում, իսկ երկրորդի առումով՝ խոսքի մակարդակից այն կողմ չեն անցնում: Քանի որ բռնապետական պրակտիկայով ու դա սահմանադրորեն (նորի նախագծով) ամրագրած երկիրը դժվար թե ցանկալի մեկը լինի նրանց համար: Բայց Ռուսաստանի Դաշնությունն, օրինակ, կարող է նրա համար լինել հարազատ օջախ: Որովհետև եթե Ռուսաստանում քաղաքացիությունից զրկում են քաղաքացիություն ստացած միգանտներին՝ երբ դրանք հանցագործություն են կատարում, Հայաստանում որոշել են զրկել որպես քաղաքացի ծնված մարդկանց: Իսկ դա, ընդունեք, որ առաջընթաց է այդ առումով: Ու այդ առումով մեր երկիրը հանգիստ կարող է տեղավորվել ՌԴ-ի կողքին՝ նույնիսկ մի կողմ հրելով Լուկաշենկոյի Բելառուսը:
Ի տարբերություն «նիկոլական» Հայաստանի, Իսրայելում ոչ թե փորձում են մարդկանց զրկել քաղաքացիությունից, այլ շարունակում են աջակցել հայրենադարձությանը: Իսկ այդ պետությունը, հիշենք, մեկուկես տարի անց կտոնի հիմնադրման 80-ամյակը: Անկախության «տարիքի» առումով Հայաստանը կրնակի երիտասարդ է, քան Իսրայելը: Բայց փոխանակ պետությունը հայրենադարձման լուրջ ծրագրեր (արտերկրից մի քանի փոխնախարար հրավիրելը լուրջ չէ) կազմի, փորձում է օրենքով մարդկանց զրկել քաղաքացիությունից:

Իսկ հիմա մեկ-երկու խոսք Իսրայել պետության մասին: Այն ունի Ալիայի և ինտեգրման նախարարություն, որը զբաղվում է հայրենադարձների ընդունմամբ և ինտեգրմամբ։ Այն պատասխանատու է աշխարհի տարբեր երկրներից հրեաների հայրենադարձության խթանման, նրանց ընդունման և իսրայելական հասարակության մեջ լիարժեք ինտեգրման գործընթացների համար։ Այն նաև զբաղվում է արտերկրից Իսրայել եկող քաղաքացիների աջակցությամբ։ Իսկ աջակցության ծավալն ուղղակի հսկայական է. բնակարանային, հարկային և մաքսային արտոնություններ, կրթության և լեզվի ուսուցման կազմակերպում ու փոխհատուցում, մասնագիտական վերապատրաստում, ձեռնարկատիրության խթանում և այլն: Դրա փոխարեն Հայաստան ունի ընդամենը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ կոչված ինչ-որ հիմնարկ: Գրասենյակի գործառույթն էլ պրակտիկայում ոչ թե Հայրենիք-Սփյուռք կապերն ապահովելն է, այլ սփյուռքի մեր հայրենակիցներին մասնատելը:

Հ.Գ. Հեղուկացված գազի դադարեցման մասին ԵՄ-ից հայտարարվեց մեկ-երկու օր առաջ: Իսկ այն ստանում էին անմիջապես Ռուսաստանից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում Fri, 27…

10 րոպե ago

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել Fri, 27 Nov 2026 20:30:38 +0400 Սերբիայի նախկին…

16 րոպե ago

Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է

Վրաստանի և Թուրքիայի միջև սոսկալի լարված վիճակ է Fri, 27 Nov 2026 20:25:23 +0400 Թուրքիայի…

22 րոպե ago

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք

Համայնքները ծրագրեր են առաջարկելու՝ մենք ֆինանսավորելու ենք Fri, 27 Nov 2026 20:15:08 +0400 Հարցազրույց «Լիդիան…

32 րոպե ago

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Fri, 27 Nov 2026 20:10:12 +0400 Քաղաքագետ Սուրեն…

37 րոպե ago

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին

ՆԱՏՕ-ի քարտուղարին պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին Fri, 27 Nov 2026 20:00:43 +0400 ԱՄՆ…

46 րոպե ago