Սողանքի պատճառով 17 տուն է վնասվել, մարդկանց տարհանել են
Fri, 27 Nov 2026 19:30:58 +0400
Վրաստանում, Ցագերիայի համայնքի Լայլաշի գյուղում տեղի ունեցած գիշերային սողանքի պատճառով տասնյոթ տուն եւ տնամերձ հողամաս է տուժել։ Գյուղի բնակչությունը տարհանվել է ապահով վայր։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Համաձայն հաղորդման, շրջանում վերջին օրերին թափված առատ տեղումները հանգեցրել են այն բանին, որ ժամանակավորապես կայունացված խոշոր սողանքի մոտակայքում գտնվող երկրորդային սողանքները ակտիվացել են։
Ներկայումս, ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների, մասնագետները գնահատում են տեղում տիրող իրավիճակը։ Նրանք անցկացնում են մոնիթորինգ տարածքում, այդ թվում նաեւ՝ տուժած տներում եւ տնամերձ հողամասերում։ Անվտանգության եւ կարգուկանոնի պահպանման նկատառումներից ելնելով՝ սողանքային գոտի են ուղարկվել նաեւ ՆԳ նախարարության ստորաբաժանումներ։