Ուղղորդման դեպք Սպիտակում․ քաղաքացին տարեց ընտրողին ցուցադրել է, թե ում է ընտրելու
Sun, 29 Nov 2026 11:22:01 +0400
Սպիտակի 22/25 ընտրատեղամասում արդեն ընտրողին ուղղորդման դեպք է արձանագրվել, քաղաքացին տարեց ընտրողին բացեիբաց ցուցադրել է, թե ում է ընտրելու:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ քաղաքացին օգնում էր ընտրողին, բայց թե ում օգտին էր քվեարկում սպիտակցին՝ հրապարկված կադրերում չի երևում։
Նշենք, որ այսօր հանձապետության 7 մարզի 12 համայնքում ղեկավար և ավագանի են ընտրում
Լոռու մարզի Սպիտակ համայնքում ևս մրցապայքարի մեջ երեք ուժ կլինի՝ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Հայտնում է pastinfo.am-ը։