Հինգշաբթի , 9 Հոկտեմբերի 2025

Բորիս Ավագյանն այսօր կլիներ 44 տարեկան


ԱՆԺԱՄԱՆԱԿ Բորիս Ավագյանն այսօր կլիներ 44 տարեկան։ Արցախի նախագահի ներկայացուցչին կասկածելի հանգամանքներում մահացած են գտել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքում։ Մահանալուց մոտ 1ժ առաջ նա տեսաուղերձ էր հրապարակել և հորդորել էր արտահանձնել իրեն Հայաստան և պատրաստ էր պատիժը կրել ՀՀ-ում։

Բորիսի մահը չէր լինի այդքան անսպասելի և առեղծվածային հանգամանքներում, եթե չլինեին դրան նախորդող իրադարձությունները։ Համենայն դեպս երիտասարդ հայի, պետական գործչի անժամանակ հեռացումը, օդում կախված լուրերի համաձայն, կոծկեց ևս մի մութ էջ, որի կծիկը տանում էր դեպի գործող իշխանություններ և կարող էր այս կամ այն կերպ վարկաբեկել իշխանական խունտային։
1. Հ.Գ. ՌԴ-ում ՀՀ դեսպանը բացառել էր սպանության վարկածը՝ ասելով, որ նրան գտել են փակ դռան հետևում, իսկ Հյուպատոսության մուտքն ազատ է, ցանկացած մարդ կարող է մտնել։ Արդյո՞ք հյուպատոսության ելումուտը այդքան անվերահսկելի է, որ կարող է ցանկացած մարդ մուտք գործել, այդ թվում նաև վարձու մարդասպան …
2. Հ.Գ. 2-րդ նկարում պատկերված է ՌԴ-ում ՀՀ հյուպատոսության շենքը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Գլխավոր հյուպատոս չունենք այժմ։ Անվտանգության աշխատակից էլ չունե՞նք …
Արեգ Սավգուլյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ փորձանք է պատրաստվում բերել ժողովրդի գլխին Անահիտ Ավանեսյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է, թե ինչպես է 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով