Հինգշաբթի , 26 Փետրվարի 2026

Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»


«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսերին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ, որ Սյամոն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ո՛չ արցախցիների, ո՛չ հայաստանցիների շրջանում, սակայն եթե «խնդրեն», որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի՝ որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։
Վաղարշապատի ընտրություններին նրա մասնակցությունը շոշափելի արդյունք չբերեց, եւ քաղաքական դաշտում հասկացան, որ Կամանդույուշչին, եթե անգամ որպես անհատ կշիռ ունի, ապա էլեկտորալ առումով` չունի: Իհարկե, խնդրելը եւ խաղի մեջ մտցնելը ենթադրում են նաեւ ֆինանսական աջակցություն՝ նախընտրական ծախսերի հարցում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԼՈԳԵՐ ԷԴԳԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մարդը բարձրագույն արժեք է՝ թե՛ Աստվածաշնչյան Օրենքով, թե՛ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով