Շաբաթ , 28 Փետրվարի 2026

«Հրապարակ»․ Վերջին շանսն են տվել

«Հրապարակ»․ Վերջին շանսն են տվել

Sat, 28 Feb 2026 08:15:13 +0400


Նիկոլ Փաշինյանի թիմում դժգոհ են՝ ինչու Փաշինյանն այս անգամ էլ խնայեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, փոխարենը` ընտրություններից 3 ամիս առաջ զոհաբերեց 3 փոխոստիկանապետի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանին եւ պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին։ Փոխոստիկանապետերի ազատումը, հիշեցնենք, հաջորդեց Աջափնյակում օրը ցերեկով տեղի ունեցած ողբերգական փոխհրաձգությանը, որի արդյունքում մարդ էր սպանվել։ Իշխող թիմում դեռեւս Փարաքարի դեպքերից հետո էին բարձրացրել Արփինե Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ փաստարկելով, որ երկրում իրավական վակխանալիա է, եւ իրենց անվտանգությունն էլ ապահովված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի կարողանում Արփինե Սարգսյանին ազատել, քանի որ նա դրսից հովանավորներ ունի, մասնավորապես` ԱՄՆ դեսպանությունն է նրան սիրում: Այս անգամ թիմին հասկացրել են, որ վերջին շանսն են տվել նախարարին` հաջորդ միջադեպը չի ներվելու։ Ի դեպ, համակարգի մեր աղբյուրները փոխանցեցին, որ 3 փոխոստիկանապետերն էլ համարվում են Վահե Ղազարյանի կադրերը․ ըստ ամենայնի, Ղազարյանի պաշտոնանկությունից հետո չեն ցանկացել նրան նեղացնել` իր կադրերին ազատել, քանի որ իրեն «ճիշտ է պահում» Փաշինյանի հանդեպ։ Նրանք արդեն նոր պաշտոն ունեն․ երկուսը ՆԳ նախարարի խորհրդական են նշանակվել, Խուդինյանը` նախարարի օգնական։ Իսկ Կարեն Հակոբյանի փոխարեն պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը` Կարեն Խաչատրյանը, որը մինչ այդ Հակոբյանի տեղակալն էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում

Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով