«Հրապարակ»․ Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են

«Հրապարակ»․ Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են

Sat, 07 Mar 2026 08:15:00 +0400


Նախօրեին մոտ եռամսյա կալանքից ազատ արձակված Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել։ Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից, դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի եւ համաձայնություն ստանա Պրոբացիոն ծառայությունից, որի վարչական հսկողությանն է հանձնված սրբազանը: Նա չի կարող նաեւ շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ։ Բայց, զարմանալիորեն, հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չեն կիրառել։ Արշակ սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից։ Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Ի դեպ, վերջերս ոմանց նկատմամբ ոչ միայն տնային կալանքի որոշումներ են կայացվում, այլեւ կոնկրետ նշված տարածքը չլքելու սահմանափակումներ: Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին էլ արգելված է Երեւանի վարչական տարածքից դուրս գալը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Աջափնյակի դեպքով 17 անձ է անցնում

«Հրապարակ»․ Աջափնյակի դեպքով 17 անձ է անցնում Fri, 06 Mar 2026 10:25:17 +0400 Փետրվարի 18-ին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով