Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Արտակարգ․ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է

Արտակարգ․ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է

Wed, 22 Apr 2026 20:24:20 +0400


Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և պացիենտներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ ստորգետնյա հորանում՝ մոտ 230 մետր խորության վրա, գտնվում են 46 քաղաքացիներ։

Փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արգենտինայի հավաքականի պաշտպանը դուրս է գալիս հավաքականի կազմից

Արգենտինայի հավաքականի պաշտպանը դուրս է գալիս հավաքականի կազմից Wed, 22 Jul 2026 18:00:19 +0400 Ֆուտբոլի …