Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

«Lada»-ն մոտ 200 մետր գլորվել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին

«Lada»-ն մոտ 200 մետր գլորվել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին

Wed, 22 Apr 2026 20:15:34 +0400


Ապրիլի 22-ին, ժամը 11:38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել Tue, 29 Sep 2026 22:17:51 …