Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Ինչպես մարդու կյանքը, այնպես էլ բնության մեջ, ամեն ինչ ունի իր տևողությունը

Ինչպես մարդու կյանքը, այնպես էլ բնության մեջ, ամեն ինչ ունի իր տևողությունը

Wed, 11 Mar 2026 11:37:11 +0400


Երևանում ծառերի փոխարինման գործընթացի վերաբերյալ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պարզաբանումներ է տվել լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում գտնվող որոշ թեղի ծառեր արդեն կորցրել են իրենց կենսունակությունը և այլևս չեն կարող համարվել առողջ կանաչ տարածք։ Բեգոյանը նշել է, որ նման ծառերը նույնիսկ կարող են ավելի վնասակար լինել, քան պարզապես կանգնած երկաթյա սյուները։ Եթե սյունը որևէ հիվանդություն չի տարածում, ապա ծեր ու վնասված ծառերը կարող են դառնալ վնասատուների և տարբեր միջատների բազմանալու վայր, որոնք հետագայում տարածվում են քաղաքի մյուս կանաչ տարածքների վրա։

Նա ընդգծել է, որ Երևանի թեղիների մեծ մասը տնկվել է դեռևս 1940-ական թվականներին։ Քաղաքային պայմաններում այդ տեսակի ծառերի բնական կենսունակությունը սովորաբար կազմում է մոտ 40-50 տարի, մինչդեռ մայրաքաղաքում դրանցից շատերը արդեն հասել են 70-80 տարվա։ Բեգոյանի խոսքով՝ ինչպես մարդու կյանքի դեպքում, այնպես էլ բնության մեջ ամեն ինչ ունի իր տևողությունը, և այդ ծառերը վաղուց անցել են իրենց բնական կյանքի սահմանը։

Նրա խոսքով՝ նման ծառերը հաճախ արդեն սաղարթ չունեն և գտնվում են վատ վիճակում։ Այդ պատճառով, ըստ նրա, նպատակահարմար չէ պահպանել ծառեր, որոնք ոչ միայն չեն ապահովում կանաչ միջավայր, այլ նաև կարող են նպաստել վնասատուների տարածմանը։

Խոսելով նաև այն մասին, թե ինչու են երբեմն հատվում նույնիսկ արտաքինից առողջ թվացող ծառերը, Բեգոյանը նշել է, որ քաղաքապետարանը վերջին տարիներին մի շարք բարեփոխումներ է իրականացրել կանաչապատման ոլորտում։ Նրա ներկայացմամբ՝ Երևանում ստեղծվել է յոթ քաղաքային անտառ, իսկ վերջին երեք տարվա ընթացքում տնկվել է ավելի քան 25 հազար արժեքավոր ծառատեսակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վայրենություն

Վայրենություն Wed, 11 Mar 2026 09:00:00 +0400 Հասարակության կուլտուրայի, հումանիզմի մակարդակը որոշելու տասնյակ, գուցե` հարյուրավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով