Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից

Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից

Thu, 12 Mar 2026 23:00:00 +0400


Իրանը պնդում է, որ անվտանգության հստակ երաշխիքներ ստանա հրադադարի համաձայնագրի հնարավոր բանակցություններում։ Այս մասին հայտնել է Bloomberg պարբերականն իր դիվանագիտական իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Համաձայն հաղորդման, ի պատասխան իրավիճակի դե-էսկալացիայի կոչերի՝ Թեհրանը հայտարարել է, որ դիտարկում է տեղի ունեցողը որպես պաշտպանություն ԱՄՆ եւ Իսրայելի գործողություններից եւ պատրաստ չէ համաձայնել հրադադարին՝ առանց կոնկրետ միջազգային երաշխիքների։ Պարբերականը հայտնում է, որ իրանական կողմն ընդգծում է, որ ցանկացած համաձայնագիր պետք է պարունակի հանձնառություն առ այն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն վերսկսի ռազմական գործողությունները եւ չեն օգտվի ընդմիջումից՝ վերազինման կամ նոր հարձակման պատրաստվելու համար։ Բացի այդ, Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նման երաշխիքներն ապագա դիվանագիտական պայմանավորվածություններում, որպեսզի բացառի էսկալացիայի կրկնությունը՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Tue, 28 Apr 2026 23:30:55 …