Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին

Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին

Wed, 29 Apr 2026 00:04:16 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ագաթանգեղոս է պետք կարդալ, և այդ դեպքում Հայկական լեռնաշխարհի Մասիս/Արարատ լեռան հետ «պատկերամարտական» բնույթի անիմաստ և անպտուղ կռիվ տվողները և դրան զուգահեռ՝ Առաքելական մեր սուրբ եկեղեցու և քրիստոնեության մասին ճամարտակողները, միգուցե, կհասկանան, որ որքան էլ Մասիս/Արարատի պատկերները փորձեն հանել, հեռացնել, ջնջել, ամեն անգամ Վաղարշապատի Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին, քանզի, ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ արքան հենց Հայոց սրբազան այդ լեռը բարձրանալով, այնտեղից բերված քարերն է կանգնեցրել՝ որպես սյուներ այդ տաճարների վկայարաններում։

«6. Եւ եկն թագաւորն, խնդրեաց հրաժեշտ ի սրբոյն Գրիգորէ եաւթնաւրեայ ճանապարհ կալեալ ի վեր ի բարձր լեառն ի Մասիս:
7. Եւ անտի ի գլխոյ լեռնէն առեալ վէմս արաստոյս, անտաշս, անկոփս, յաղթս, ծանունս, երկայնս, ստուարս եւ մեծամեծս, որ զմի մի ոչ ումեք լինէր հնար, թէ եւ դիպելոյ բազմութեան ի մարդկանէ՝ զայն շարժել. արդ՝ առեալ սկայազաւրն հայկաբար զութ արձանսն՝ ի վերայ իւրոց թիկանցն զայն դնէր եւ ըստանձնեալ բերէր ի վկայարանս տաճարացն։
8. Մէն չորս արձանս սեամս կանգնէր՝ իբրեւ փոխարէն անմիտ մարտին, զոր ընդ սրբոյն պատերազմեալ յիւրում սենեկին. ուր ամենապահ շնորհացն յաղթեալ՝ զայնչափ զարմանալիսն գործեաց» (Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց)»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը Tue, 14 Apr 2026 15:37:02 +0400 «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով