Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար

Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար

Sat, 01 Aug 2026 14:30:30 +0400


Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը կից «Ոստիկանության գլխավոր վարչության» (EGM) տվյալներով՝ 2026-ի 1-ին կիսամյակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի պահպանության համար ծախսվել է 1.983 մլրդ թուրքական լիրա, որը համարժեք է 41.725 մլն դոլարին։

Նշված գումարը գերազանցում է ոստիկանության այնպիսի ստորաբաժանումների ծախսերը, ինչպիսիք են հետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների և թմրանյութերի դեմ պայքարի վարչությունները։ Զուգահեռ նշվում է, որ Թուրքիայի նախագահի անվտանգության ապահովման համար հատկացվող միջոցները տարեցտարի շարունակում են աճել. եթե 2020-ին այդ նպատակով ծախսվել էր 263.1 մլն, ապա 2025-ին այդ ցուցանիշն արդեն հասել էր 2.9 մլրդ լիրայի, կամ որն է՝ 61.20 մլն դոլար, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական ընդդիմադիր աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Էրդողանի պահպանությունն իրականացնող հարյուրավոր մեքենաներից բաղկացած շարասյուներն ու ուղղաթիռները մշտապես հայտնվում են հանրային քննարկումների կիզակետում՝ պայմանավորված ոչ միայն աստղաբաշխական ծախսերով, այլև քաղաքներում երթևեկության կաթվածահարմամբ։

Ընդդիմադիր լրատվականներում թեմայի վերաբերյալ տարածվող լուրերում Էրդողանի անվտանգությունն ապահովող թիկնազորն անվանվում է «Անվտանգության բանակ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը Sat, 22 Aug 2026 18:45:34 +0400 Վերջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով