Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում․ Նժդեհ Իսկանդարյան
Sat, 14 Mar 2026 14:50:06 +0400

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, ֆեյսբուքյան էջի վերականգնումից հետո, հանդես է եկել ուղերձով․ «Վերջին օրերին լսում եմ քննադատություններ՝ իմ գործունեության հետ կապված, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում։ Գիտեք, ամենահեշտ տարբերակն է նստել այստեղ ու մեր հայրենակիցներին ասել՝ ձեր հարցերի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։ Պետական պաշտոնյան պետք է կոշիկ մաշեցնի, ամենօրյա ռեժիմով տեղեկանա՝ ինչպիսի խնդիրների են բախվում հայրենակիցները ու եթե մեկ տեսանյութ հրապարակելով թեթևանում է մեկ ընտանիքի հոգս, ապա պատրաստ եմ դրան»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր