Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Մեր թիրախը մեկն է

Մեր թիրախը մեկն է

Mon, 16 Mar 2026 20:19:32 +0400


Գրել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցություն կուսակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասին՝ «Հայաստան» դաշինքի շրջանակում։

Իր ելույթի ընթացքում Սաղաթելյանը անդրադարձել է նաև ընդդիմադիր դաշտում հարաբերություններին՝ նշելով, որ իրենց քաղաքական պայքարի հիմնական ուղղվածությունը գործող իշխանության դեմ է։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը միմյանց նկատմամբ թիրախներ պիտի չունենան։

Սաղաթելյանը դիմել է նաև մյուս ընդդիմադիր ուժերին՝ ընդգծելով, որ ընդդիմադիր դաշտում պետք է դիտարկել միմյանց ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես ներկա և ապագա պայքարի գործընկերներ։

Պատգամավորի խոսքով՝ իրենց միակ քաղաքական թիրախը գործող իշխանությունն է, և իրենք առաջնորդվելու են հենց այդ սկզբունքով։ Նա նաև հավելել է, որ նույն մոտեցումն ու ակնկալիքն ունեն ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերից՝ ընդգծելով միասնական պայքարի կարևորությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով