Թրամփը խոստովանել է` Պուտինին ավելի շատ է վստահում
Sat, 21 Mar 2026 11:00:00 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի շատ է վստահում, քան եվրոպական դաշնակիցներից որևէ մեկին։ ԱՄՆ առաջնորդի հետ հարցազրույցից հետո այս մասին ասել է «MS Now» հեռուստաաալիքի լրագրողը։
Նրա խոսքով` Թրամփը կրկին ասել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալ, քան Վլադիմիր Պուտինի։
«Թրամփը նաև նշել է, որ Պուտինը չի վախենում Եվրոպայից, և ինքն ավելի շատ Պուտինին է վստահում, քան Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներից որևէ մեկին»,– ասել է լրագրողը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր