Թիրախում հիմա էլ Լիբանանն է․ Նեթանյահուն նոր հրաման է տվել
Mon, 30 Mar 2026 00:00:10 +0400

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտին։
Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
«Հրամայել եմ Լիբանանում ընդլայնել առկա անվտանգության գոտին՝ վերջնականապես կանխելու ներխուժման սպառնալիքը և կանխելու համար մեր սահմանին հրթիռակոծումը», – ասել է նա վարչապետի գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր