Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Վլադիմիր Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Վլադիմիր Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Thu, 19 Mar 2026 11:42:29 +0400


ԱԺ-ից հայտնում են՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։

Պատգամավորը գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկապե՞ս…

Իսկապե՞ս… Mon, 13 Apr 2026 23:45:15 +0400 «Ուժը լեգիտիմության մեջ է, եթե լեգիտիմ ես, ուժեղ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով