Ուրբաթ , 19 Հունիսի 2026

ՔԿ-ին Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան

ՔԿ-ին Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Fri, 19 Jun 2026 15:36:57 +0400


Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեից դեպքի առնչությամբ հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ:

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ձերբակալվել է և նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան Fri, 19 Jun 2026 17:34:50 +0400 «Միասնության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով