Երկուշաբթի , 30 Մարտի 2026

«Սա իրոք աննորմալ թիվ է». քանի մարդ է դիմում ՀՀ-ից Գրին քարտի համար

«Սա իրոք աննորմալ թիվ է». քանի մարդ է դիմում ՀՀ-ից Գրին քարտի համար

Mon, 30 Mar 2026 14:07:41 +0400


«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ոչ պաշտոնական տվյալներով ամեն տարի մինչև 300 հազար մարդ Հայաստանից մասնակցում է Գրին քարտի խաղարկությանը։

Նա այս ցուցանիշը գնահատել է մտահոգիչ՝ նշելով, որ այն վկայում է՝ հասարակության զգալի հատվածը իր ապագան չի պատկերացնում Հայաստանում և չի կապում այն հայրենիքի հետ։

Հովհաննիսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդների վրա՝ ընդգծելով, որ եթե նոր սերունդը ցանկություն չունենա ապրել և զարգանալ սեփական երկրում, ապա մյուս բոլոր խնդիրները երկրորդական նշանակություն են ստանում։

«Սա իրոք աննորմալ թիվ է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով