Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Դուբայում գործարկվելու է օդային տաքսի ծառայություն

Դուբայում գործարկվելու է օդային տաքսի ծառայություն

Thu, 26 Feb 2026 20:30:36 +0400


Uber ընկերությունը հայտարարել է, որ ստեղծվել է հնարավորություն պատվիրելու օդային տաքսի ծառայություն։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքում հրապարակված հայտարաությունից։ Օդային տաքսի ծառայության գործարկման համար՝ վերջինս պայմանագիր է կնքել Joby Aviation ընկերության հետ, որը նախատեսում է այս տարի Դուբայում գործարկել օդային տաքսի ծառայություն։ Օդային յուրաքանչյուր տաքսին տեղավորելու է մինչեւ չորս ուղեւոր։

Որպես «վարորդներ» աշխատելու են կոմերցիոն օդաչուները։ Նախատեսվում է ստեղծել չորս թռիչքահարթակներ՝ օդային տաքսիների համար։ Դրանք գտնվելու են քաղաքի միջազգային օդանավակայանում, առեւտրի կենտրոնում, Պալմ-Ջումեյրա կղզու հյուրանոցի տարածքում եւ Դուբայի Ամերիկյան համալսարանում։ Ապագայում արդեն Uber եւ Joby ընկերությունները մտադիր են օդային տաքսի ծառայություններ գործարկել Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, Մեծ Բրիտանիայում եւ Ճապոնիայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի Fri, 02 Oct 2026 20:00:47 +0400 Գերմանական BMW …