ԱՄՆ-ի սպառնալիքները հանցագործությունների խոստովանություներ են․ Արաղչի
Mon, 06 Apr 2026 12:00:27 +0400

Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու՝ ԱՄՆ-ի սպառնալիքները «պատերազմական հանցագործությունների խոստովանություն» են։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։
Իրանցի նախարարը նաև նշել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից «անհապաղ գործողությունների» անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի հանցագործությունները դատապարտելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր