Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Կարևորվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը․ Ալիևը Վրաստանում է

Կարևորվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը․ Ալիևը Վրաստանում է

Mon, 06 Apr 2026 14:23:51 +0400


Ապրիլի 6-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, առանձնազրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանա-վրացական երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա։ Ընդգծվել է, որ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, կանաչ էներգիայի, տրանսպորտի, ներդրումների և այլն։ Նշվել է տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների դերը հարաբերությունների ընդլայնման գործում։

Շեշտվել է Ադրբեջանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացվող տրանսպորտային և էներգետիկ նախագծերի կարևորությունը՝ նշելով դրանց ռազմավարական և տնտեսական նշանակությունը։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործում։

Ադրբեջանի և Վրաստանի նախագահները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության կապակցությամբ և մտքեր են փոխանակել կապերի հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն «ծանր է տարել» ռուս պաշտոնյանների՝ Արցախի մասին հնչեցրած խոսքերը

Բաքուն «ծանր է տարել» ռուս պաշտոնյանների՝ Արցախի մասին հնչեցրած խոսքերը Mon, 06 Apr 2026 09:13:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով