Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ռուսաստանն ասում է՝ ընտրի

Ռուսաստանն ասում է՝ ընտրի

Mon, 06 Apr 2026 12:30:00 +0400


Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Մարտունի քաղաքում հանդիպել է տեղի բնակիչների հետ և քննարկել սոցիալական ու քաղաքական հարցեր։

Հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ բնակիչների մեծ մասը կախված է Ռուսաստանից՝ ընդգծելով, որ շատերը մեկնում են արտագնա աշխատանքի և իրենց ապագան կապում այդ երկրի հետ։

Ի պատասխան՝ Ծառուկյանը խոսել է տարածաշրջանային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ներկայում Եվրոպայի և Ռուսաստանի միջև առկա են լարված հարաբերություններ։ Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային կապեր ունի, և նման պայմաններում, եթե փորձի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հակառակորդ երկրների հետ, կարող է կանգնել ընտրության առաջ։

Ծառուկյանը փաստել է, որ նման իրավիճակում Ռուսաստանը կարող է ակնկալել հստակ դիրքորոշում՝ պահանջելով կողմնորոշվել արտաքին քաղաքական ուղղության հարցում։

«Սաղ Ռուսաստանի հույսով են, մեկնում են արտագնա աշխատանքի:Էսօր Եվրոպան Ռուսաստանի հետ թշնամի է, մենք Ռուսաստանի հետ դաշնակից պետություն ենք: Եթե հակառակ ենք ուզում անել՝ գնալ Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանն ասում է՝ ընտրի»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի …