Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Իրանցիներն ուժեղ մարտիկներ են․ ի՞նչ է վճռել Թրամփն Իրանի հարցով

Իրանցիներն ուժեղ մարտիկներ են․ ի՞նչ է վճռել Թրամփն Իրանի հարցով

Mon, 06 Apr 2026 21:30:39 +0400


Իրանը այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր, բայց իրանցիները շատ ուժեղ մարտիկներ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե ինձ հարցնեք, նրանք այդքան էլ ուժեղ չեն, բայց մենք շուտով կիմանանք դա», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Այնուամենայնիվ, արտասահմանյան լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդում են, որ ԱՄՆ նախագահը հրաժարվել է ստորագրել 45-օրյա հրադադարի և Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ առաջարկի նախագիծը։

«Սա բազմաթիվ գաղափարներից մեկն է», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում «շարունակվում է արագ տեմպերով»։

Ավելի վաղ գրել ենք, որ Իրանը Պակիստանին ուղարկել է իր պաշտոնական պատասխանը պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է IRNA-ն, իր տասը կետից բաղկացած պատասխանում Իրանը, հաշվի առնելով իր նախորդ փորձը, մերժում է ժամանակավոր հրադադարը և պնդում է պատերազմի մշտական ​​դադարեցման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով Իրանի պահանջները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

45-օրյա հրադադարից մինչև պատերազմի վերջնական ավարտ․ ի՞նչ են քննարկում կողմերը

45-օրյա հրադադարից մինչև պատերազմի վերջնական ավարտ․ ի՞նչ են քննարկում կողմերը Mon, 06 Apr 2026 14:00:34 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով