Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն

Խոշտանգել են քաղաքացուն և նրա անչափահաս եղբորորդուն

Mon, 06 Apr 2026 23:15:48 +0400


ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռ․Ս․-ն, Ա․Բ․-ն և Ա․Մ․-ն՝ Հ․Խ․-ի կողմից եղբայրներ՝ Ա․Ա․-ին և Մ․Կ․-ին պարտք եղած 10 մլն ՌԴ ռուբլի գումարը վերադարձնելու նպատակով այցելել են Հ․Խ.-ի եղբոր՝ Կ․Խ․-ի բնակարան, որտեղ 2018 թվականի մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, գործելով խմբի կազմում, նախնական հանցավոր համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, խոշտանգել՝ հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել Կ․Խ․-ին և նրա եղբորորդուն՝ անչափահաս Ա․Խ․-ին:

Ռ․Ս․-ի, Մ․Կ․-ի, Ա․Ա․-ի, Ա․Բ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ա․Բ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ռ․Ս․-ի, Մ․Կ․-ի, Ա․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն Mon, 27 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով